Իրանը մտահոգված է Սյունիքի համար, Ադրբեջանին եղել է զգուշացում. Իրանը հարկադրված պատերազմի մեջ է. Փույա Հոսեինի

17.06.2025 14:24
716

Այսօր Իրան-Իսրայել պատերազմական գործողությունների 5-րդ օրն է։ Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային և Թել Ավիվին։ Ինչպես հաղորդել է Mehr News-ը, այսպիսի հայտարարություն է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։

Այսօր արդեն 5-րդ օրն է, ինչ Իսրայելն ու Իրանը փոխադարձաբար հրթիռակոծում են միմյանց տարածքները, երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ Իրանի կողմից արդեն սպանվել են տարբեր բարձրաստիճան զինվորականներ, ֆիզիկոսներ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն  էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը պետք է կանգնեցնի Իսրայելի հարձակումները Թեհրանի վրա՝ բանակցությունները վերսկսելու համար:

«Եթե ԱՄՆ-ը ցանկանում է վերսկսել բանակցությունները, ապա նախ պետք է դադարեցնի Իսրայելի տարածաշրջանային ագրեսիան»,- ասել է Իրանի նախագահը։

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հիմնադրամի հիմնադիր, իրանագետ Փույա Հոսեինի բնորոշմամբ՝ Իրանում իրավիճակը բավականին ծանր է, Իրանը հարկադրված գտնվում է պատերազմի մեջ։

«Այս գործողությունների առաջին օրերը մեզ համար ինչ-որ չափով անակնկալ էին, սակայն դրանից հետո Իրանը փորձեց համարժեք պատասխան տալ Իսրայելին, կարողացավ իր պաշտպանական և հարձակման համակարգը կարգի բերել։ Ինչ մակարդակով Իսրայելը հարձակվում է Իրանի վրա, նույն մակարդակով Իրանը պատասխանում է։ Իսրայելը հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա, և դրա համար Իրանն էլ նույն ոճով հարձակում կատարեց, կրկնում եմ՝ Իրանը հարկադրված պատերազմի մեջ է։

Մենք չենք տեսնում կամք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի և այլ երրորդ կողմից, որպեսզի դադարեցնեն այս պատերազմական գործողությունները։ Իրանն ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը պաշտպանված լինի և հանցագործներն իրենց պատիժը ստանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Փույա Հոսեինին։

Հարցին՝ որքանո՞վ է Ադրբեջանի տարածքն Իսրայելի կողմից օգտագործվում Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Իրանի կողմից դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չկա դրա վերաբերյալ, սակայն Իրանը խիստ զգուշացրել է Ադրբեջանին, որ եթե որևէ կերպ մասնակցի Իսրայելի ագրեսիային, ապա Իրանը նրան կհամարի որպես թշնամի․ նույն զգուշացումը եղել է տարածաշրջանի երկրներին ևս։

Խոսելով Սյունիքին սպասվող հնարավոր վտանգների մասին, իրանագետն ասաց, որ Իրանն ունի մտահոգություններ, որ եթե ներքաշվի Իսրայելի հրահրած պատերազմական լայնածավալ գործողությունների մեջ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել իրավիճակից և հարձակում գործել Սյունիքի վրա՝ «միջանցքի» ծրագիրն իրականացնելու համար։

«Նման մտահոգություններ Իրանը միշտ է ունեցել, դրա համար երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը զգուշացրել է, որ ՀՀ սահմանները, այդ թվում՝ Սյունիքը, Իրանի համար «կարմիր գիծ» է։ Այս հարցն ուղիղ կապված է նաև Իրանի անվտանգության հետ։

Թուրքիան առիթից օգտվելու փորձ ունի, երբ Իրանի ուժերը զբաղված էին Իսրայելի հետ հակամարտությամբ, Թուրքիան ուժեր ուղարկեց Սիրիա և տապալեցին Ասադին։ Մտահոգված ենք, որ նման սցենարներ կրկին կարող են լինել։ Հենց այս պահին Նախիջևանում տեղի են ունենում զորավարժություններ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև։ Այդուհանդերձ վստահ եմ, եթե իրավիճակն այս երկու երկրները փորձեն օգտագործել՝ Իրանը դիմադրություն ցույց կտա»,- ընդգծեց Փույա Հոսեինին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40