Քանի դեռ Հայաստանի ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ կան, խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ փակուղի. Արման Թաթոյան

05.12.2023 10:34
716

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքա՞ն կարելի է հանուն իշխանության ձևացնել, թե ամեն ինչ լավ է ու դուք էլ տիրապետում եք երկրի անվտանգության լուծումներին:

Հանուն պաշտոնի՝ առաջ եք բերել անիրատեսական նպատակներ ու դրանք արդարացնելու համար կոծկել ու քողարկել եք ադրբեջանական հանցանքները։ Եվ այս ամենն արել ու անում եք սեփական քաղաքական իշխանությունը պահելու համար մղձավանջային վախերի պատճառով։

Այսպես են բաց թողնվել կամ էականորեն նվազեցվել մեր երկրի անվտանգության հիմնարար լուծումների (օրինակ՝ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը) համար պայքարի հնարավորությունները։ Շատ հարցերում Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը, ստեղծել է սեփական քայլերի իրավական [թեև արհեստական] հիմքերը, խաղաղության կեղծ շղարշի ներքո ամրապնդել է հայատյացությունը։ Հիմա էլ նույն սանձարձակ պահվածքով շարունակում է հանցանքները մեր քաղաքացիների նկատմամբ, ինչպես ցավոք տեղի ունեցավ այսօր։

Մեզ համար սրա գինը Հայրենիքն է, մարդու կյանքն է՝ զինվորականի ու քաղաքացիական բնակչի կյանքը։ Մինչդեռ, Հայաստանի յուրաքանչյուր զինվորական ադրբեջանական հանցավոր արարքներից պաշտպանում է իր Հայրենիքը, այդ Հայրենիքում ապրողին, ու նրանց կյանքը միջազգային պաշտպանության ներքո է։

Որքան ժամանակ է՝ փաստերով ապացուցում եմ, որ Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ:

Ուստի, մեկ բան հստակ է. քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, համայնքների միջև ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, մեր քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:

Այս իրավիճակում խաղաղությանը սպասում է ոչ թե խաչմերուկ, այլ` փակուղի»:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24