Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. ԻՀՊԿ հրամանատար

29.03.2025 21:07
667

Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին:

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։

Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի՝ Թանգսիրին ասել է, որ Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան։

«Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», - նշել է պաշտոնյան։

Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած վայրում թշնամու բազաներին հարվածելու կարողություն ունի՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում է իրականացվում Իրանի վրա, ի պատասխան թիրախ կդառնա։

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեր դեմ հարձակում սկսվի ցանկացած աշխարհագրական դիրքից, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և փախչել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք նրանց հետապնդել մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:

Իր խոսքում Թանգսիրին ակնարկել է, որ Իրանը չի խոնարհվի ճնշումների կամ սպառնալիքների ներքո:

«Մենք թույլ չենք տա Թրամփին իր կամքը պարտադրել մեզ», - եզարափակել է նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40