Շնորհալի գեղանկարչուհին, ով Մոսկվայում բարձր պահեց մեր հանրապետության անունը

03.03.2023 10:12
2713

Նրա տարերքն ասես հանրապետական ու միջազգային փառատոներն են, որոնց մասնակցում էր, մրցանակային տեղեր զբաղեցնում ու ապացուցում, որ ինքը լավագույնն է։ Քաջարանի արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի աշակերտուհի Անժելիկա Ենգիբարյանն արդեն յոթ տարի է, ինչ սովորում է դպրոցում և իր դասատուներից՝ Լիլի Մեսանյանից, Աստղ Ավանեսյանից, Արևհատ Թումանյանից ստացած գիտելիքները  կիրառել է փառատոներում՝ Երևան, Ծաղկաձոր, Վանաձոր, 2022 թվականին՝ նաև Մոսկվա։

Ո՞րն է այս աղջնակի հաջողության գրավականը։ Միանշանակ կարող ենք պնդել՝ անսահման աշխատասիրությունն ու ձգտումը՝ լինել լավագույնը։ Չի կարելի նաև չշեշտել ծնողների դերը, ովքեր աջակցում ու ոգեշնչում են աղջնակին։ Նրա հաղթանակների ու ձեռքբերումների թիվը շատ է՝ «Էտյուդ 2018»-ի երկրորդ կարգի դափնեկիր, «Արտ մյուզիք 2021»-ի երրորդ կարգի դափնեկիր, «Արտ մյուզիք 2022»-ի երրորդ կարգի դափնեկիր, «Էտյուդ 2022»-ի առաջին կարգի դափնեկիր, «ART PANORAMA 2022» միջազգային մրցույթ-փառատոնի հատուկ մրցանակ։

Մայրաքաղաք Երևանում անցկացված հենց այս փառատոնում հաղթելով՝ վաստակեց հրավեր՝ մասնակցելու Մոսկվայում անցկացվող «ART PANORAMA 2022» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ մրցակցում էին շնորհալիներ 16 երկրից։ Լինելով Հայաստանից միակ մասնակիցը՝ այդ հեղինակավոր փառատոնին ներկայացրեց ոչ միայն Քաջարանի արվեստի դպրոցը, այլ նաև Հայաստանը։

Անժելիկան արժանացավ առաջին կարգի մրցանակի։ Մոսկվա այցի շրջանակում չսահմնափակվեց փառատոնի մասնակցությամբ, նրան հրավիրեցին հայկական համայնքի մի շարք օջախներ, ուսումնական կենտրոններ և շնորհեցին պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ Հայաստանի անունը բարձր պահելու համար։

Թեև այս տարի Անժելիկա Ենգիբարյանն ավարտում է ուսումնառությունը Քաջարանի արվեստի դպրոցում, բայց համոզված ենք՝ նրա հաղթարշավը դեռ կշարունակվի։

Արթուր Գաբրիելյան

Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժնի դասատու

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40