Էյներ Տատինցյան. եւս մեկը հայոց քաջազուն զավակներից, ով նահատակվեց հանուն մեր սրբազան հայրենիքի

31.01.2021 20:13
8055

Ողջ կյանքի ընթացքում, կամա թե ակամա, կորցնում ենք հարազատ մարդկանց, մի ակնթարթում նրանց վառ կերպարն ու անհատականությունը դառնում են հիշողություն:

Այսօր, համակված խոր երախտագիտության եւ հպարտության անկեղծ զգացումով, Գորիսը սգում է իր հերոս զավակի՝ Էյներ Արթուրի Տատինցյանի մահը։

Ծնվել է 2001թ. հունվարի 31- ին Գորիս քաղաքում։

Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 դպրոցում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է տեղի թիվ 4 ավագ դպրոցում։ Դասընկերների խոսքով՝ Էյները դասարանի ուրախությունն էր։ Բարի, համեստ, խելացի, խիզախ, կյանքով լեցուն պատանին սիրում էր ընտանիքը, հայրենիքը, ընկերներին։Նրա համար չկար առավել բարձր եւ սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությանը ծառայելը։

2019 թվականին  Էյները զորակոչվել է հայոց բանակ…

Նրան վիճակված էր մասնակցելու Արցախյան նորօրյա պատերազմին, որը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ թուրք-ազերիների եւ միջազգային ահաբեկիչների ագրեսիայով՝ ընդդեմ հայոց Արցախի:

Պատերազմի ընթացքում մասնակցել է Ջրականում (Ջաբրայիլ) տեղի ունեցող մարտական թեժ գործողությունների՝  առաջնորդվելով  սկզբունքով, որով մարտի են ելել մեր նախնիները Ավարայրում եւ Սարդարապատում, նաեւ Արցախյան 1-ին եւ 2-րդ պատերազմներում՝ «Մահ կամ ազատություն» ։

Ճակատամարտերից մեկում, ցավոք, կտրվեց  Էյների կյանքի թելը՝ դառնալով հավերժի ճամփորդ: Նա զոհվեց՝ հայրենիքին նվիրելով իր կյանքը՝ անկատար թողնելով իր երազանքները։   Սեպտեմբերի 29-ին նա վերջին զանգն է կատարել տուն… Եվ միայն 122 օր անց ծնողները կարողացան գտնել անմահացած հերոսի աճյունը։

Էյնե՜ր, քո հաղթական ոգով ու ժպիտով ապրեցնում էիր բոլորին, իսկ այսօր… Քո ծննդյան օրը, որ պետք է 20-ամյակիդ  առիթով մոմեր վառեինք, քեզ հավերժություն ենք ճամփում, թեեւ դժվար է լինելու հաշտվել քո բացակայության հետ:

Հավերժ փա՛ռք քեզ, մեր նահատակ որդի, որ հանուն հայրենիքի չխնայեցիր նույնիսկ կյանքդ: Չխնայեցիր, որ թշնամին չպղծի հայոց սրբազան հողը, որ չխաթարվի հայոց պետականության եւ հայոց լինելիության ընթացքը:

Թող հոգիդ լույսի մեջ լինի երկնային թագավորությունում:

Օլյա Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12