Ներքին Հանդում անասուն չի մնացել, դպրոցն էլ 2022թ. սեպտեմբերի հարձակումից հետո չի գործում. մարդիկ սպասողական վիճակում են

10.04.2023 10:15
2217

Սյունիքի մարզի Ներքին Հանդի դպրոցը 2022թ. սեպտեմբերին ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումից հետո չի գործում։ Գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ անցած տարվա սեպտեմբերից գյուղացիների վիճակն օր օրի ավելի է վատանում։

«Գյուղում անասուն չկա. ընդամենը 3-4 կով է մնացել։ Նախքան սեպտեմբերյան հարձակումը, շուրջ 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կար։ Սեպտեմբերի պատերազմից հետո մարդիկ ստիպված վերացրեցին անասունները, քանի որ արածացնելու տեղ չկա. անմիջապես արոտավայրերի հարևանությամբ ադրբեջանական դիրքերն են»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ անասունները կա՛մ անցնում էին թշնամու զավթած տարածք ու հետ չէին գալիս, կա՛մ ականի վրա պայթում էին։

Վարչական ղեկավարի խոսքով՝ անասնապահահության վերցմամբ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրից ու մնացել միայն տնամերձ հողատարածքների հույսին։

«Գյուղացիների վիճակն օրեցօր վատանում է։ Չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ։ Ամեն օր ապրում ենք այն սպասումով, որ ադրբեջանցիները հետ կգնան։ Մի լավ լուրի, լուսաբացի սպասելով ենք ապրում։ Եթե հետ չգնան, ապա այստեղ այս պայմաններում ապրելն անհնար կլինի»,-նշեց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները 2021թ. մայիսից սկսած՝ մի քանի անգամ առաջ են եկել Ներքին Հանդի ուղղությամբ։ Խորանալով դեպի գյուղի գերեզմանոցը՝ թշնամին ոչ մի այն դիրքավորվել է գյուղի անմիջական հարևանությամբ, այլև՝ նշանառության տակ առել գյուղի ողջ վարչական տարածքը, արոտատեղիներն ու վարելահողերը։

https://www.pastinfo.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40