Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին

11.12.2023 18:21
767

 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից օրերս արված համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության խոսնակին։

«Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման փոխադարձ միջոցների մասին, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ և դա համարում է կառուցողական քայլ խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Պաշտոնյան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները հակամարտությունների կարգավորման գործում։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում է վստահության կառուցման մթնոլորտ և համագործակցություն տարածաշրջանային կողմերի միջև», - հավելել է Քանանին:

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները արդյունք կտան՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու երկու հարևան պետություններին կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40