«Իրանը Քաջարանի 7.2 կմ-անոց թունելի շինարարությունը կսկսի 2023թ. գարնանը». իրանցի նախարար

01.11.2022 14:28
1416

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարել է Իրանից Հայաստան ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանման մասին և ընդգծել իրանական ընկերությունների լիակատար պատրաստակամությունը՝ զարգացնել փոխադրումները երկու երկրների միջև և ստեղծել նոր տարանցիկ միջանցք Հայաստանի ու Պարսից ծոցի միջև։ 

Ըստ ԻՍՆԱ-ի՝ Ռոստամ Ղասեմին հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս հանդիպմանը որոշվել է, որ իրանական ընկերությունները թունելների, ճանապարհների ու շենքերի կառուցման գործում կհամագործակցեն Հայաստանի հետ։ Երկու երկրները համաձայնվել են նաև ավարտին հասցնել և զարգացնել Հյուսիս-հարավ միջանցքը՝ Նորդոզի սահմանից մինչև Վարզգան և Թավրիզ: Երկու երկրները պայմանավորվել են Հայաստանի տարածքում Քաջարանի՝ 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարությունը իրանական ընկերությունների կողմից սկսել 2023 թվականի գարնանը։

Հաշվի առնելով, որ Հայաստանում կան բազմաթիվ շինարարական նախագծեր, որոնք ներառում են ճանապարհներ, թունելներ և բնակարանաշինություն, որոշվել է, որ Իրանից մի խումբ պրոֆեսիոնալ շինարարներ կայցելեն Հայաստան։ 

Ղասեմին նաև հավելել է, որ հետաքրքրված են դեպի Հայաստան ինժեներատեխնիկական ծառայությունների արտահանմամբ և նշել, որ Իրանը ցեմենտի չորրորդ խոշոր արտադրողն է աշխարհում, ինչպես նաև հաջողություններ է գրանցել պողպատի արտադրության մեջ։

https://radar.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40