Իրազեկում. Ե՞րբ է դադարեցվում քաղաքացու կենսաթոշակի վճարումը և ո՞ր դեպքերում է վերսկսվում

16.02.2022 12:43
3253

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում, որոնք ներկայացվում են ստորև.

• Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: (Հիշեցնենք, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին):

• Կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու դեպքում՝ կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։ • Կենսաթոշակը լիազորագրով ստանալու դեպքում՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում:• Կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարելու դեպքում՝ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի՝ ՀՀ-ից տասներկու ամիս անընդմեջ բացակայելու դեպքում։

Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է հետևյալ դեպքերում. • Եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը չստորագրելու հիմքով, ապա անհրաժեշտ է կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին և ստորագրել երկրում լինելու մասին հայտարարությունը։ Եթե կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից անցել է ավելի քան 12 ամիս, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

• Եթե կենսաթոշակի վճարումն իրականացվել է կանխիկ եղանակով և վճարումը դադարեցվել է տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու հիմքով, ապա անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ • Եթե կենսաթոշակը վճարվել է լիազորագրով, ապա հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, հոգեբուժական հաստատությունում կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում: Կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար անհրաժեշտ է անձամբ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

• Եթե կենսաթոշակը վճարվել է կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին և վճարումը դադարեցվել է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի տասներկու ամիս անընդմեջ ՀՀ-ից բացակայելու դեպքում, ապա կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչը պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

armbloginfo.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40