Իշխանական հովանավորչության կամ կոռուպցիայի դասական օրինակ նախընտրական Գորիսում…

18.05.2026 12:48
969

Կեղծ հավաստագրով քոլեջի տնօրենի պաշտոնակատար, քոլեջի՝ գործող օրենքների տիրույթից դուրս գոյություն ունեցող կառավարման խորհուրդ, այդ թաշկինակ խորհրդով քոլեջի տնօրենի ֆեյք պաշտոնակատարին պարզաջրելու վարժանք, այդ ամենին իրազեկ իրավապահների լռություն և, իհարկե, պարգևավճար ԿԳՄՍ նախարարին

Այն օրվանից, երբ հյուրընկալ Գորիսը փակեց իրեն այցելող ՀՀ վարչապետի ճանապարհը, երբ (դրանից հետո) ադրբեջանցի զավթիչները բռնագրավեցին տարածաշրջանի մերձակա բարձունքներն ու ճանապարհները, երբ պատգամավորն ու մարզպետը դարձան ունայնության և հակապետականության խորհրդանիշ՝ Գորիսում տեղի ունեցան և տեղի են ունենում իրադարձություններ՝ տարածաշրջանը ներսից «նվաճելու» համար, որոնք երբևէ կդառնան հրապարակման հատուկ նյութ

Բազմաթիվ գործողություններից-խարդավանքներից մեկն էլ Գորիսի երկու քոլեջի շուրջ սկիզբ առած, բայց չավարտված «Աննա-Ժաննա-Ռոբերտ-Արմեն և, իհարկե, արծաթափետուր գորիսեցի՝ Մոսկվայից» տրագիկոմեդիան է…

Նախ՝ հակակրթական և հակագորիսյան քայլ՝ սահմանապահ Գորիսը թուլացնելուն ակնհայտորեն միտված՝ 100-ամյա երկու մեծահամբավ քոլեջի փակում և (դրանց հիման վրա) նոր քոլեջի ստեղծում՝  նախորդ  քոլեջներում և նախորդ տարիներին լուսավոր հետք թողած անձանցից ամեն գնով ազատվելու պարտադիր պայմանով:

Այնուհետև՝ ստեղծվող քոլեջի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվելիք մրցույթին՝ արժանավոր հավակնորդների մասնակցության բացառում՝ այդ ճանապարհին չխորշելով անգամ իրավական բնույթի հեքիաթային կեղծարարություններից:

Այնուհետև՝ արծաթափետուր գորիսեցու՝ մոսկվայաբնակ, կողմից Գորիսում խարիսխի ձգում՝ նորաստեղծ քոլեջի տնօրենի աթոռը վարձակալելու միջոցով (նախկինում Գորիսում ազդեցության գոտի ստեղծելու նրա ծախսերը դեր չէին խաղացել):

Այնուհետև՝ ֆեյքի ծնունդ՝ նրան ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի շնորհում, որի հիմքերը նախարար Ժաննան շարունակում է թաքցնել, թեև գործը հասել է դիվանբաշուն:

Այնուհետև՝ նախարար Ժաննայի ստորագրությամբ հորինված հրամաններ՝ ֆեյքին մարդամեջ բերելու համար:

Այնուհետև՝ ֆեյքի ճաշակով (իր բարեկամներից ու ծառաներից) 11 հոգուց կազմված խմբակի ձևավորում, որի անունը (հրամանով) Ժաննան դրեց «Կառավարման խորհուրդ»:

Այնուհետև՝ գրպանային կամ կառավարման թաշկինակ խորհրդի միջոցով ֆեյքին պարզաջրելու՝ ամիսներ շարունակվող խաղեր:

Այնուհետև՝ իրավապահ մարմինների լռություն, թեև իրենց ձեռքի տակ է վերոնշյալ հանցագործությունների մասին հաղորդումը:

Մինչ այդ՝ 7 մլն դրամի հասնող անվաստակ պարգևավճար ԿԳՄՍ նախարար Ժաննային՝ պետական բյուջեից:

Ընդ որում՝ Ժաննայի գործողությունների մեծագույն մասը (տվյալ խնդրին առնչվող) կատարվել է ՀՀ գործող օրենքների կամ խնդրո առարկային առնչվող պետական կարգ սահմանող նորմատիվային ակտերն անթաքույց խախտելով:

***

Արդյո՞ք այդ ամենին տեղյակ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին մեկ տարում բազմաթիվ դիմումներ են ուղարկվել նրան, գումարած մամուլի տասնյակ հրապարակումները:

Եվ եթե այդքանից հետո ինքը չի արձագանքում, ապա ինքներս մեզ իրավունք ենք վերապահում եզրակացնել՝ պետական կոռուպցիայի դասական օրինակ հանդիսացող վերոնշյալ պատմությանն անխառը չի կարող լինել ՀՀ կառավարությունը:

Մյուս կողմից՝ մինչև հիմա մեր պարբերականին չի արձագանքել Աննա Հակոբյանը, ում անունը շարունակում է շրջանառվել Գորիսում՝ իբրև այդ պատմության լիբրետոյի հեղինակ:

Բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող կամայականությունների գորիսյան այդ հանդեսը, միանշանակ, նախընտական մթնոլորտի բաղադրիչ է դարձել: Ավելի ստույգ՝ դա մի նոր և ուժգին խոչընդոտ է ընտրողների ազատ կամարտահայտման ճանապարհին…

Դե թող Գորիսի բյուջետային հիմնարկների ղեկավարներից գոնե մեկը չմիանա դեկորացիա պատգամավորի՝ բուկլետ բաժանելու՝ խելք չպահանջող թռնոցիին։

Եվ, այդքանով հանդերձ, իրավիճակն անհույս չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։

Գորիսում նույնպես լսվում են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից առաջատարների հայտարարությունները. Հայաստանի նոր կառավարությունը, որ ձևավորվելու է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում, առ ոչինչ է ճանաչելու գործող կառավարության բազմաթիվ որոշումներ, այդ թվում՝ հակասյունիքյան և հակագորիսյան ուղղվածություն ունեցող։

Եվ պատասխանատվության են ենթարկվելու ապօրինությունների հեղինակները, ինչպես և նրանց աջակից ստրուկները։

Լուսաբացն առջևում է․․․

 

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19