Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ

22.06.2025 15:32
531

Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում. այս մասին իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում:

«Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությանն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:

«Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն՝ շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», - շեշտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին՝ Գարեգին Բ-ն նշել է.«Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի»:
 

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40