1980-ականներին ճշտվել է Կապանի շրջան-Ադրբեջան սահմանագիծը, որի արդյունքում 1000 հա հողատարածք է վերադարձվել Կապանին. որտե՞ղ են այդ փաստաթղթերը

02.12.2020 15:26
21209

«Սյունյաց երկիր» կայքում զետեղված «Սյունիք-Ադրբեջան. օրակարգում սահմանագծման հույժ կարեւոր խնդիրն է, ովքե՞ր են մեզանում զբաղված դրանով եւ արդյո՞ք զբաղվողները տիրապետում են հարցին» հրապարակումը լայն արձագանք է գտել հանրության շրջանում։ Սամվել Ալեքսանյանի հեղինակած այդ հրապարակմանն անդրադարձել է նաեւ Կապանի կուսշրջկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Մկրտչյանը, ով մեզ որոշ մանրամասներ հաղորդեց 1980-ականների կեսերին տեղի ունեցած սահմանային ճշտումների մասին։
- 1986 թ. եղել եմ Ղափանի շրջխորհրդի գործկոմի նախագահը։ Ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլիի շրջանի սահմանամերձ գյուղից դեպի Չայզամի ձգվող ճանապարհն ադրբեջանցիներն ուզում էին լայնացնել եւ ասֆալտապատել առանց մեր թույլտվության, առանց մեզ հետ համաձայնեցնելու։ Այդ ժամանակվա Ղափանի ներքին գործերի բաժնի, պետանվտանգության կոմիտեի աշխատակիցներին հանձնարարություններ տվեցի, հետո եղանք տեղում։ Ադրբեջանական կողմից ժամանեց Կուբաթլիի կուսշրջկոմի երրորդ քարտուղարը։ Զրուցեցինք, բացատրեցինք, որ իրավունք չունեք նման բան անել։ Որոշ ժամանակ անց, սակայն, սկսեցին ճանապարհի կառուցումը։ Ճարահատյալ Ղափանի «Գյուղտեխնիկային» հանձնարարեցի էքսկավատոր տեղափոխել այդտեղ, եւ ճանապարհը փակեցինք։ Դրանից հետո ահագին ժողովրդով, ներքին գործերի բաժնի աշխատակիցների հետ եղանք տեղում` հողաթմբի մոտ, որտեղ ճանապարհը փակել էինք։ Այս անգամ ադրբեջանական կողմից եկավ Կուբաթլիի կուսշրջկոմի առաջին քարտուղարը, ում եւս փոխանցեցինք, որ իրենց մտադրությունն իրականացնել թույլ չենք տալու։ Երբ հասանք Ղափան, զանգահարեցի ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Հրանտ Ոսկանյանին, ներկայացրի իրավիճակը։ Ճշմարիտն ասած` փոքր-ինչ դժկամությամբ ընդունեց հայտնածս, թե իբր պետք չէ լարվածություն ստեղծել ազգամիջյան հարաբերություններում։ Բայց իրողությունն այդ էր։ Նաեւ հայտնեց, որ կխորհրդակցի ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ։ Ի վերջո մեզ հաջողվեց կանխել ճանապարհահատվածի լայնացումն ու ասֆալտապատումը։ 
Միջադեպը հարթելու նպատակով Մոսկվայի միջամտությամբ ստեղծվեց համատեղ հանձնաժողով, որը վերաճշտեց Կապանի ամբողջ տարածքի (Կուբաթլուի ու Զանգելանի սահմանակցությամբ) հողերը, եւ այդ ժամանակ 1000 հա հողատարածություն անցավ մեզ, 200 հա անցավ նրանց։ Դա 1986 թվականն էր, եւ այդ ձեւով սահմանները ճշտվեցին։ Ասվածին հավելեմ, որ այդ ամենն արվեց 1925 թե 1926-ին ստեղծված քարտեզի հիման վրա, որ այդ ժամանակ պահպանվում էր Վրաստանում։
- Կարեն Սամսոնի, մենք ճի՞շտ ենք հիշում, որ խորհրդային իշխանության տարիներին` 1980-ականների վերջին, կառավարության նախագահի առաջին տեղակալ, երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը մի հանձնաժողով էր գլխավորում, որ զբաղված էր հայ-ադրբեջանական վիճելի տարածքների սահմանների ճշտմամբ։ Արդյո՞ք Ձեր վերը շարադրվածը մեր ասածի հետ կապ ունի։
- Դրա սկիզբը հենց մեզնից սկսվեց։ Եվ ինչպես նշվեց, մենք եղանք հանձնաժողովի ստեղծման պատճառը։ Սահմանների ճշտման ժամանակ եղան տարբեր դրվագներ, որոնցից նշեմ միայն մեկը. Ծավի տարածաշրջանում` Մթնաձորից վերեւ, մի հանդամաս կա` Շուքուրյաթաղ է կոչվում, որ ադրբեջանցիներն էին զբաղեցնում։ Երբ սահմանները ճշտվեցին, այդ տարածքն անցավ Հայաստանին։ Երբ աշխատանքի բերումով եղա Վլադիմիր Մովսիսյանի մոտ, հայտնեցի, որ այդ տարածքն անցել է մեզ, բայց այդտեղ տանող ճանապարհ չկա։ Նա թույլատրեց, որ «Գյուղտեխնիկայի» միջոցներով (բուլդոզեր) ճանապարհ բացենք մինչեւ նշյալ տարածքը։ Երբ հանձնարարությունը կատարվեց, զեկուցեցի Վլադիմիր Միհրանիչին` հարցնելով նաեւ, թե այդ տարածքն ինչպե՞ս կոչենք։ Ասաց` Վարդանասար։ Հետո իմացա, որ Վարդանն իր որդու անունն է…
- Ինչպես տեսնում ենք, Վլադիմիր Մովսիսյանի հետ մեծ աշխատանք եք կատարել։ Բայց այն ամենը, ինչ արել եք` 1000 հա անցել է մեզ, 200 հա ադրբեջանական կողմին, արդյո՞ք արտացոլվել է որեւէ քարտեզում կամ որեւէ փաստաթղթով ձեւակերպվել են։ Եթե այո, ապա որտե՞ղ են գտնվում այդ փաստաթղթերը։
- Ճիշտն ասաց` դա ստույգ չեմ կարող ասել, հավանաբար արխիվում կլինի։ Միայն կավելացնեմ, որ համատեղ հանձնաժողով էր կազմված` հայկական եւ ադրբեջանական ներկայացուցիչներից։ Եվ աշխատանքներն ավարտվելուց հետո հստակ հիշում եմ, որ սահմանի փոփոխված տարածքներում տնկվել են հիմնասյուններ, ու դրանք երեւի պահպանվել են մինչեւ այժմ։
Երբ «Սյունյաց երկրի» կայքում կարդացի սահմանագծման մասին հրապարակումը, հիշեցի, որ սահմանների ճշտումներ եղել են 1980-ականների կեսերին, ինչի առիթով ցանկացա արձագանքել հրապարակմանը։
 
 

Զրույցը` Վահրամ Օրբելյանի


 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11