Իշխանությունները հարկ եղածից ավելի շատ են դրամատիզացնում իրավիճակը. Մի քանի դիտարկում Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններից

03.06.2018 21:21
1441

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր շարունակ ուշադիր հետևում եմ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին։ Մի քանի դիտարկում ունեմ, որ ուզում եմ անպայման կիսկվել։

ա) Բողոքի շարժառիթը սովորական կենցաղային վեճն է։ Ավելի ճիշտ՝ վեճի արդյունքում առաջացած կռվի՝ համապատասխան լույսի ներքո հանրությանը մատուցելը։ Դա կարող էր որոշակի ազդեցություն թողնել, օրինակ, Facebook-ի ՀՀաբնակ օգտատերերի շրջանում, բայց ոչ երբեք Արցախում։ Այնտեղ հանրությունը փոքր է և ամեն ինչ շատ արագ իմացվում է ժողովրդի կողմից։ Բառացիորեն մեկ-երկու ժամում։

բ) Այս պահի դրությամբ հիշատակված կռվի մասին գրեթե բոլորը մոռացել են։ Հիմա արդեն այլ պահանջներ են առաջ քաշվում։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ուժային կառույցների որոշ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելուն։

գ) Ցուցարարները փորձում են կրկնօրինակել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների առաջնորդների վարքագիծը։ Ստեփանակերտում դա շատ կեղծ է նայվում։ Չգիտեմ, համոզիչ չէ։

դ) Այս պահին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ հավաքված ցուցարարների թիվը կարծում եմ 70-100 հոգի է։ Ոչ ավելին։ Մնացածը կա՛մ համապատասխան պետհիմնարկների ներկայացուցիչներ են, կա՛մ պարզապես թամաշա անողներ։

ե) Նույն պահին հրապարակում անցկացված հակընդդեմ ցույցի ներկայացուցիչները շատ ավելի շատ են, բայց նորից անհավես։

զ) Արցախի իշխանությունները, կարծում եմ, հարկ եղածից ավելի շատ են դրամատիզացնում իրավիճակը։ Հնարավոր է՝ դա նույնպես պայմանավորված է ՀՀ-ում եղած զարգացումների՝ Արցախում կրկնվելու հնարավորության մտահոգությամբ։ Կարծում եմ՝ իրավիճակին շատ ավելի հանգիստ է պետք արձագանքել։ Հանձնաժողովների, պատվիրակությունների, ցույցերի կարիք, կարծում եմ, չկա։

է) Իշխանությունը պետք է խոսի ցուցարարների հետ։ Հանգստացնի և վստահեցնի, որ ոչ մի հետապնդում չի լինելու, իրավիճակին խաղաղ լուծում է տրվելու։ Որովհետև տպավորություն կա, թե բողոքողներն արդեն պարզապես ինքնապաշտպանական նպատակներով են դա շարունակում։

ը) Կարիք չկար կռվի բոլոր մասնակիցներին՝ անգամ նրանց, ովքեր բաժանում էին, ձերբակալել։ Նրանցից ոչ մեկ հանցագործ չէ։

Հակառակը՝ ծառայության շատ ծանր բեռն իրենց ուսերին կրող տղաներ են։ Ամեն օր կյանքը վտանգի ենթարկող տղաներ։ Իրանց հետ այլ կերպ է պետք աշխատել։ Հավատացեք՝ հատկապես Արցախում դա շատ նուրբ ու կարևոր պահ է։

թ) Արցախում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք հնարավոր բոլոր ռեսուրսների կենտրոնացում են պահանջում։ Այս իրադրություններում ներգրավված յուրաքանչյուր անհատ պետք է հստակ հասկանա, որ անգամ ամենաանմեղ թվացող խոսքը կարող է շատ տհաճ հետևանքների բերել։

ժ) … Մոռացա տասներորդը ինչ պիտի ասեի։ Հետո որ հիշեմ, կգրեմ մեկնաբանություններում))))։

Մնացեք խաղաղությամբ ժողովուրդ ջան։ Լոխ լյավ ա ինյան»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40