Իսկ ինչ է պատգամել Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհը

19.08.2025 12:07
622

...Ցեղակրոնի համար առաջնային դաշնակիցը դա ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար Հայաստաններ չկան, այլ կա Հայաստան: Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է , որ պատմական զարգացման օրենքների համաձայն, նա կարող էր միայն լիներ այդպիսին:
Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի՝ Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին , իսկ նրա պաշտպանի բարեկամը: Ցեղակրոնները բարյացակամ են իրենց թշնամու թշնամիների նկատմամբ և թշնամություն են տածում իրենց թշնամու բարեկամների հանդեպ:
Մենք
շատ լավ գիտակցում ենք, որ Անգլիան, որի հովանու տակ ապրում են հարյուր միլիոնավոր մահմեդականներ, նախապատվությունը չի տա մի բուռ հայերին: Որպես իմպերիալիստական ժողովուրդ, անգլիացիները դաժան են, բարոյազուրկ (ինչպես հռոմեացիներն էին): Եթե նրանց շահերը պահանջեն, ապա կզոհաբերեն ոչ միայն հայ ժողովրդին, այլև տասնյակ այդպիսի ժողովուրդների:
Մենք ոչինչ չունենք՝ ո՛չ մեծ տարածք, ո՛չ մեծ քանակություն, ո՛չ տնտեսական մեծ հնարավորություններ, հանուն որոնց Անգլիան ցանկանա ճանաչել մեզ իբրև՝ թեկուզ անդրկովկասյան ժողովուրդների ընտանիքի իրավահավասար անդամ
։
Արդեն երկար տարիներ, Անգլիայի օրհնությամբ, գործում է պանթուրքիզմը, որի ճանապարհի լայնքով տեղադրված է Հայաստանը, որը հեշտությամբ կարող է վերածվել Անկարայի ու Բաքվի միջև դիակների կամրջի: Ահա ինչով է պետք բացատրել Ցեղակրոն Ուխտերի թշնամանքը  նաև Անգլիայի հանդեպ:
Այս մասին գիտեն և՛ թուրքերը, և՛ անգլիացիները, այդ պատճառով էլ վերջին տարիներին թուրքական մամուլի օրգանները մեղադրանքներ էին հնչեցնում միայն իմ հասցեին, իմ գործունեության դեմ..

Հիմքը՝ Գ. Նժդեհ, Երկեր, հ.2, էջ 445

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40