Իսկ պարոն Փաշինյանին չի՞ մտահոգում, թե հերթական անգամ ինչ է ձեռնարկվել ընդդեմ «Սյունյաց երկրի», թե ինչու այդ լրատվամիջոցին առնչվող բոլոր հանցագործությունները մնում են չբացահայտված

21.02.2019 13:57
1138

Այն, ինչ փետրվարի 5-ին ձեռնարկվեց ընդդեմ «Սյունյաց երկրի», ուղղակիորեն շոշափում է նաեւ Կապանի արժանապատվությունը:

Ուստի եւ բազմաթիվ կապանցիներ (այդ թվում՝ ինքս) ոչ միայն մեր զայրույթն ենք արտահայտում, այլեւ, իրավապահ մարմիններին զուգահեռ, անում ենք հնարավորը՝ հանցագործներին բացահայտելու համար:

Այո, դա նաեւ մեր պարտքն է, մանավանդ որ «Սյունյաց երկիրը» բոլորիս թերթն է, լրատվամիջոցի մեր ուզած տեսակը:

Լինելով  կապանցի, կրելով կապանցուն բնորոշ արժանիքներն ու հատկանիշները, չեմ հավատում, որ թերթի հանդեպ ե՛ւ փետրվարի 5-ին, ե՛ւ դրանից առաջ կատարված ու չբացահայտված հանցագործություններին մասնակից է եղել որեւէ կապանցի:

Դա ավելի շատ դրսի մարդկանց, օտար եւ անհայրենիք արարածների հետք է հիշեցնում, ինչին Սյունիքում առնչվում ենք վերջին տարիներին մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Կապանցին ձեռք չի բարձրացնի հոգեւոր-մշակութային որեւէ արժեքի, առավել եւս՝ ազատ մտքի ու խոսքի հարթակ «Սյունյաց երկրի» դեմ:

Տեղի ունեցածն առիթ է, որ հիշեցնենք հանրապետության նոր կառավարությանը եւ մասնավորապես հարգելի վարչապետին՝ Դուք ուշադրությունից դուրս եք թողել Սյունիքը եւ ընդունել եք կեցվածք, թե իբր վերջին տարիներին Սյունիքում չէ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների մասնակցությամբ տեղի են ունեցել խայտառակ իրադարձություններ՝ ընդդեմ մարդու իրավունքների, ընդդեմ գործող օրենքների, ընդդեմ սյունեցիների արժանապատվության:

Եւ դրանց հեղինակները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլեւ իրենց սեւ գործը շարունակում են անել մարզում:

Սյունիքի հանդեպ հանրապետության նախկին իշխանավորների անտարբերությունն այսպես էին հիմնավորում- պարզաբանում՝ կախված են Քաջարանի հարստությունից, Քաջարանի թաքնված հանքատերերից:

Իսկ ինչո՞վ է կաշկանդված նոր Հայաստանի նոր ղեկավարությունը սյունիքյան գործերում:

Երբ օտար մի պետության մեջ ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունենում՝ կապված մարդու իրավունքների եւ հատկապես լրատվամիջոցների ու լրագրողների հետ, մեր երկրի առաջին դեմքերն անմիջապես արձագանքում եւ դատապարտում են:

Բայց երբ օրը ցերեկով վայրագություն է կատարվում Սյունիքի մարզային թերթի դեմ, նույն այդ ղեկավարները ոչ միայն չեն արձագանքում , այլեւ  վախենում են գնահատական տալ:

Մի՞թե նորից Քաջարանի գործոնն է աշխատում, մանավանդ որ «Սյունյաց երկիրը» Հայաստանի միակ լրատվամիջոցն է, որ բացեիբաց, հիմնավորումներով, արդարացիորեն խոսում է հանքարդյունաբերական այդ կղզյակից բխող խնդիրների մասին:

Եւ, այդ ամենով հանդերձ, սպասում ենք, որ վարչապետ պարոն Փաշինյանը գնահատական կտա «Սյունյաց երկրի» հետ շարունակաբար տեղի ունեցող եւ չբացահայտվող միջադեպերին ու համապատասխան մարմինների միջոցով կապահովի հավատ ներշնչող հետաքննություն եւ նախաքննություն, թե չէ, ինչպես շրջանառվում է, փորձ է կատարվում 15 ժամ տեղում կանգնած մեքենային վերագրել ինքնահրկիզման վարկած: 

Գագիկ Օհանջանյան

 

 

 

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19