Իսպանական Բուրգոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

12.04.2019 17:34
1188

Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։

Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և հորդորում Թուրքիային և Իսպանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած 34 քաղաքներից 7-ը, այդ թվում՝ Բուրգոսը, շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։

Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավառան և Արագոնը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը հետևել իրենց քայլին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40