Իսրայելի հատուկ ծառայություններն անհանգստացած են Թեհրանի հնարավոր հարվածներից՝ ի պատասխան իրանական թիրախների վրա հարձակման

31.01.2023 14:28
925

Իսրայելի անվտանգության ծառայությունները քննարկում են Իրանի հնարավոր պատասխանը՝ կապված իրանական թիրախների վրա վերջերս իրականացված գրոհների հետ:

Նշվում է, որ ըստ Kan հանրային հեռարձակողի՝ անվտանգության ուժերը երկուշաբթի օրը քննարկումներ են անցկացրել՝ փորձելով կանխատեսել, թե «երբ և ինչպես Իրանը կպատասխանի վերջին 48 ժամվա ընթացքում Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների ավտոշարասյուների վրա իրականացված ավիահարվածներին»:

Այդ ավիահարվածներին նախորդել էր ԱԹՍ-ներով հարձակումը Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստի վրա: Նշվում է, որ Իսրայելի ներսում տարբեր թիրախների դեմ հնարավոր պատասխան հարձակումներից բացի՝ անվտանգության ուժերը նաև չեն բացառում, որ «Իսլամական Հանրապետությունը կարող է թիրախավորել իսրայելցի զբոսաշրջիկներին, պաշտոնատար անձանց և արտասահմանում գտնվող դեսպանատները»։

Իսրայելը ձեռնպահ է մնում Սպահանում տեղի ունեցած հարձակման վերաբերյալ մեկնաբանություններից։ Երկուշաբթի օրը Իրանն սպառնացել է պատասխան գործողություններով՝ զգուշացնելով Իսրայելին, որ «պետք չԷ կրակի հետ խաղալ»։

Իրանցի պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, Al Jazeera-ին հայտնել է, որ հարձակման հետևում, ամենայն հավանականությամբ, կանգնած է Իսրայելը, և Թեհրանը կձգտի վրեժ լուծել:

«Իսրայելը լավ գիտի, որ պատասխան է ստանալու, ինչպես եղել Է անցյալում: Նրանք, ովքեր կրակի հետ են խաղում, առաջինը կայրվեն, եթե որոշեն տարածաշրջանային պատերազմ սկսել», - ասել Է լրատվամիջոցի աղբյուրը:

https://artsakhpress.am/

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25