Իսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների

19.06.2025 11:08
519

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի երեք քաղաքներում գտնվող միջուկային օբյեկտներին, հաղորդել են տեղական լրատվամիջոցները և իսրայելական բանակը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Առաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Արաք քաղաքի թիրախներին։ Այնտեղ կա միջուկային համալիր, այդ թվում՝ ծանր ջրի գործարան։ Իսրայելը պնդում է, որ հարձակվել է չգործող միջուկային ռեակտորի վրա։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան ռմբակոծել են  «Արաք» ծանր ջրի ռեակտորը, այդ թվում՝ ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքը, որը պլուտոնիումի արտադրության հիմնական բաղադրիչն է», - ասվում է Իսրայելի Պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

Հարձակման է ենթարկվել նաև Խոնդաբայի ծանր ջրի ռեակտորի տարածքը։ IRIB-ի տվյալներով՝ դրա վրա ընկել է երկու հրթիռ, ևս  մի քանիսը խփվել են ՀՕՊ համակարգերի կողմից։ Կառույցը նախապես տարհանվել է, արտահոսքի սպառնալիք չկա։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել էր, որ հարված է հասցրել Նաթանզի օբյեկտին, որտեղ ենթադրաբար միջուկային զենք է մշակվել։ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հաստատել է հարվածների մասին լուրերը և տեղեկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40