Իսրայելը դուրս եկավ ստվերից. ով է կառավարում հայկական բանակի դեմ հարձակումները

08.10.2020 09:23
3700

Հանրային հեռուստատեսությամբ խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարման մասին, ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Իսրայելն այս օրերին էլ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Նա ասաց, որ դրան պետք է գնահատական տրվի:

Իր հերթին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Գորիսում ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ այդ խնդրին, ակնարկելով նաեւ, որ հայկական ուժերի դեմ կիրառվող իսրայելական անօդաչուները եւ հրթիռային համակարգերը կառավարվում են ոչ ադրբեջանցի մասնագետների կողմից:

Իսրայելի նախագահը, տարբեր պաշտոնյաներ, նաեւ հայտնի բլոգեր, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, Հայաստանում իսրայելական կողմի փաստաբանությամբ զբաղված շրջանակները պատրաստի կլիշեներ ունեն այդ պարագայի համար՝ սա բիզնես է, ուղղված չէ երրորդ կողմի դեմ, Հայաստանը ժամանակին՝ 2015 թվականից պետք է աշխատեր այդ ուղղությամբ, եւ այլն:

Վերջին իրադարձությունները ռազմաճակատում եւ քաղաքական ճակատում ցույց են տալիս այս պնդումների անհեթեթությունը: Իսկ ԱՄՆ ֆինանսական հետախուզության փաստաթղթերի արտահոսքը հանում է բոլոր հարցերը Իսրայել-Բաքու գործարքի զուտ բիզնես լինելու առնչությամբ:

Իսրայելը շարունակում է համալրել հայ զինվորների անպատմելի հերոսությունների արդյունքում Ադրբեջանի սպառվող պաշարները, ընդ որում՝ այնպիսի զինատեսակներով, որոնք առավելություն են ապահովում մի շարք առումներով, զգալի կորուստներ պատճառելով հայ խաղաղ բնակչությանը եւ զինված ուժերին: Միայն հոկտեմբեր 1-ից Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով դեպի Բաքու կատարվել է բեռնատար օդանավերի 30 թռիչք յուրաքանչյուրը 55-60 տոննա բեռով:

Ընդ որում, հուլիսյան մարտերից հետո, երբ հայկական կողմը խոցեց իսրայելական անխոցելի համարվող անօդաչուն, Իսրայելին պատկանող ռազմարդյունաբերական ընկերությունները՝ IMI Systems Ltd-ը եւ Jetfield Network-ը, որոնք մատակարարում են այդ զինատեսակները, պահանջեցին, որ Ցահալի սպաներն իրենք կառավարեն դրոնները արբանյակային կապի միջոցով: Ինչը եւ հիմա կատարվում է, դատելով նաեւ հայ պաշտոնյաների հայտարարություններից:

Սա արդեն Իսրայելի ուղիղ մասնակցություն է պատերազմին եւ պատերազմական հանցագործություններին, այսպես ասած քաղաքական մասնակցությանը զուգահեռ: Բանն այն է, որ Թուրքիայի քաղաքական նպատակներն Անդրկովկասում զգալի մասով համընկնում են Իսրայելի շահերին:

 

lragir.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08