Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը. Mediaport

02.12.2020 15:05
1819

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունեցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել: Այս մասին հաղորդում է Mediport-ը:

Ըստ այդմ, նշվում է. «Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ անպաշտպան։

Ավելին, պայթյունի նախորդ օրը Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին զեկուցել է, որ արդեն անհրաժեշտ է սկսել Շուշիում և Քարինտակ գյուղում պաշտպանական կառույցների շինարարությունը՝ Շուշիում կուտակելով լրացուցիչ ռեզերվային ուժեր և հրետանի՝ հաշվի առնելով, որ թշնամին նոր ուժեր է կուտակում այդ ուղղությամբ՝ պատրաստվելով հարձակման։

Ջալալ Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։

Հավելենք, որ ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, չնայած ռազմական դրության ռեժիմին, նախօրեին մեկնել է Վիեննա:

Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պատրոն Դավոն Տոնոյանին Վիեննայում բնակարան է նվիրել:

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25