Ջենովայի մոտակայքում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի

15.08.2018 10:36
1534

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջենովայի մոտակայքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտնել Է Rai News 24 լրատվական հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ հիվանդանոցներ տեղափոխված 15 տուժածներից ինը ծանր վիճակում են: 10 մարդ անհայտ կորած Է համարվում:

Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները, օգոստոսի 14-ին հայտնել Էր Ջենովայում 31 զոհվածների մասին: Ավելի վաղ Լիգուրիայի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել Էին 26 զոհվածների մասին: Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների թվում կա երկու երեխա: RAI news 24-ի տվյալներով՝ միջադեպի պահին կամրջի վրա եղել են 35 մարդատար ավտոմեքենա եւ երեք բեռնատար:
Ջենովայում երկօրյա սուգ Է հայտարարված:

Կանաչ բեռնատարի լուսանկարը, որը կանգ Է առել Իտալիայի Ջենովա քաղաքի փլված կամրջի եզրին, տարածում Է ստացել սոցիալական ցանցերում՝ դառնալով ողբերգության յուրատեսակ խոհրդանիշերից մեկը:

Լուսանկարում պատկերված կանաչ բեռնատարն՝ Իտալիայի Basko սուպերմարկետների ցանցի խորհրդանշանով, կանգ Է առել անդունդից ընդամենը մի երկու մետրի վրա: Զանգվածային լրատվամիջոցներից շատերը Համացանցում այդ կադրը զետեղել են որպես ողբերգության վերաբերյալ հաղորդումների լուսաբանում, սակայն ավտոմեքենայի վարորդի ճակատագրի մասին չի տեղեկացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34