Ջորջ Ասլանը Հայոց ցեղաuպանnւթյան թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

28.04.2025 15:13
644

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի թեման Թուրքիայի խորհրդարանում օրակարգ բերող միակ պատգամավորը եղել է «Դեմոկրատական կուսակցությունից» ազգությամբ ասորի Ջորջ Ասլանը։ Նա Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի միակ ասորի անդամն է, գրում է ermenihaber.am-ը:

Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում։ Ելույթի սկզբում հարգանքով հիշատակել է նախորդ դարասկզբի ողբերգական իրադարձություններին զոհ գնացած հայերին, ասորիներին և մյուս բոլոր ժողովուրդներին։

«Խորհրդարանում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների խմբակցություններին ունեմ մի հարց։  1915թ. Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50,000 է: Ի՞նչ եղավ այդ 3 միլիոն քրիստոնյաների հետ։ Ուրեմն ինչո՞ւ է այսօր Թուրքիայի բնակչությունը 86 միլիոն, իսկ այս մարդկանց թիվը՝ 50,000», - ասել է նա:

Պատգամավոր Ջորջ Ասլանը նկատել է, որ այդ հարցին պատասխանով միայն Թուրքիայում կլինի իրական ժողովրդավարություն, հակառակ դեպքում՝ ոչ։ 

Ասլանին ելույթի ընթացքում անընդհատ վիրավորական ռեպլիկներով փորձել է ընդհատել  իշխանական պատգամավոր, հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ունալ Քարամանը։ Ասորի պատգամավորը վերջինիս հակադարձել է. «Դե վե՛ր կացեք, տղամարդավարի պատասխանեք այդ հարցին»: Լեզվակռիվն ավարտվել է միկրոֆոնի անջատմամբ և Քարամանի արձագանքով՝ «Պատմաբաններին հարցրու»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40