Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման․ «Հետք»

11.10.2025 13:01
499

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը․ գրում է «Հետք»-ը։

Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝ նշանակվեց լրացուցիչ պատիժ, և Վահանյանը զրկվեց ՀՀ ԶՈւ մայորի զինվորական կոչումից։

Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին է հակառակորդը հարձակվել Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։

Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ գործող քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-ին մասով, և պատիժները մասնակի գումարելով՝ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 16 տարի ժամկետով: Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվող պատժից կհաշվանցվի վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու  4 տարի 1 ամիս 26 օր ժամկետը և նրան կմնա կրելու 11 տարի 10 ամիս 4 օր ժամկետով ազատազրկում։

Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 18 տարի ժամկետով:
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40