Կա բժիշկների տված էպիկրիզը՝ Մանվել Գրիգորյանը տառապում է ծանր հիվանդությամբ․ պաշտպան

08.09.2018 18:57
1209

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա, նա գտնվում է մեկուսարանում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Պաշտպանի տեղեկացմամբ՝ Մանվել Գրիգորյանը 1-2 օր է մնացել «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ հետազոտություններ անցնելու համար։

«Ըստ էության Մանվել Գրիգորյանը տառապում է մի քանի հիվանդություններով, ստանում է դեղորայքային բուժում, ստանում է ինսուլին: Նա այնպիսի հիվանդություններով է տառապում, որ ինտենսիվ պետք է բուժում ստանա»,- ասաց Բաղդասարյանը, ապա ավելացրեց՝ իրենք բազմիցս հայտարարել են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։

Հարցին՝ ինքնազգացողության կտրուկ վատացում եղե՞լ է, պաշտպանը նշեց․ «Կարող է լինել, հիվանդ մարդու մոտ ամեն ինչ էլ կարող է լինել: Համենայն դեպս բուժում ստանում է»։

Ի դեպ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և պաշտպանի տեղեկացմամբ՝ դրա պատասխանը դեռևս չի ստացվել ու դժվարացավ ասել՝ երբ կլինի։ «Բայց կա բժիշկների տված էպիկրիզը, որտեղ նշված է, որ տառապում է ծանր հիվանդությամբ։ Փորձաքննության արդյունքում տեղական բժիշկներն են ուսումնասիրել ու եզրակացություն տվել»։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու վերաբերյալ վճռաբեկ բողոք էին ներկայացրել, սակայն Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել է։

Հիշեցնենք նաև, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար:

1in.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40