Կա հնարավորություն չկատարելու արբիտրաժի որոշումը․ Սրբուհի Գալյան

24.07.2025 16:00
610

ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Եթե դուք ուսումնասիրեք արբիտրի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի չկատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։

Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ պարզ լեզվով կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե, ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։

Ես չեմ կարող ասել, դա կարող է հակասել կամ կհակասի կամ կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր»,- մանրամասնեց Գալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40