Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում. Տիգրան Աբրահամյան

12.07.2021 15:10
1323

Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ սկսած իշխանական արշավն ավելի շատ ահաբեկչություն է հիշեցնում, քան վրեժ, վենդետա կամ զուտ փոքր մարդու քմահաճույք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Այսպիսի գործողությունները աններելի են ու աններելի են ոչ այնքան քաղաքական, որքան միջանձնային մակարդակում։
Համարենք, որ սրանց հաջողվի այդ մարդկանց 1, 3, կամ 5 տարվա ազատազրկման ենթարկել, բա հետո՞։

Այս ամենը ներման ենթակա չէ և մի օր գմփալու է, ինչի փլատակների տակ ոչ միայն կապիտուլյանտն է մնալու, այլ իրավապահ մարմինների տարբեր դեմքեր, որոնցից շատերն այդպես էլ չհասկացան, որ զոհասեղանին երկիրն է, մեր պետականությունը», - նշել է Աբրահամյանը։

Նշենք, որ կալանավորվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին էլ, որը օրեր առաջ հրաժարական է ներկայացրել, բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, ուժ ու բռնություն գործադրելով, պառկեցրել են գետնին, նկարահանել։

Հուլիսի 7-ին ՀՔԾ էր բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

facebook sharing button

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40