Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի․ Մհեր Գրիգորյան

01.06.2021 12:55
1214

Հայկական կողմը հերթական անգամ հերքում է «զանգեզուրյան միջանցքի» մասին քննարկումները։

Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց․ «Վստահեցրել եմ և վստհաեցնում եմ, եթե որևիցե մեկը միջանցք ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի եղել և չի լինելու։ Ապաշրջափակման պարագայում մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում։ Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի»,- ասել է Գրիգորյանը։

Մայիսի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կրկին խոսել էր «զանգեզուրյան միջանցքի» մասին․ «Պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այս հարցին, սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»,- նշել է Ալիևը։

***

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։ Եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40