Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս. ՀՅԴ Բյուրո

28.02.2023 17:59
863

Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում վերջին զարգացումները, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ ներկայացված բացատրություն-հիմնավորումների, բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում նաեւ նշվում է. «Հանրային տրամադրությունների անտեսմամբ և առանց դերակատար քաղաքական ուժերի կոնսենսուսի նման որոշման կայացումը, անկախ դրդապատճառներից, ինքնին անընդունելի է։

Խնդիրն այն է, թե Արցախի դիմադրողականության առումով որքանով է կայացված որոշումը ճիշտ։ Ի սկզբանե հայտնի էր, որ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը, թե Ադրբեջանում, թե Հայաստանի ու Արցախի որոշակի շրջանակների մոտ լուրջ հակազդեցության էր արժանանալու։ Այդպես էլ եղավ, երբ ալիևյան բռնապետությունն ու ՀՀ իշխանությունը միաժամանակ ճնշում բանեցրին Արցախի վրա, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռացվի պաշտոնից։

Այս կացությունը անընդունելի է և մեծագույն հարված՝ Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը։

Հակառակ իրողություններին, հնարավոր էր դարձել Արցախում դրական տեղաշարժեր արձանագրել՝ հույսն ու պայքարի ոգին անաղարտ պահելով. վերջին ամիսներին արցախահայության դրսևորած տոկունությունն ու կամքը արժանացել էին համահայկական գնահատանքի։

Այդ հույսը հաղթանակների վերածելու գործում բոլորս անելիք ունենք։ Նպատակների ու դրանց հասնելու միջոցների հստակ ձևակերպման ամենօրյա հետեւողական աշխատանքը, որքան էլ դժվար, անարդյունք չի կարող մնալ։ Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և լինելիության պայքարը պետք է շարուակվի։

ՀՅԴ-ն հավատում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ուժին և շարունակելու է իր բոլոր հնարավորություններով նպաստել դիմադրության ու պայքարի գործին։

https://news.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12