Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ

26.09.2020 20:49
10895

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը:

Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցեւմ: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երգչախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելութներով ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտերկրի բեմերում` մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Լիլիթ Դեմուրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40