Դղդղնածակ կոչվող քարանձավը Հարժիսի կիրճում, որ համաշխարհային ճանաչում ունի

20.10.0008 15:53
250769

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այդ քարանձավ այցելեց 2019 թ. հոկտեմբերի 6-ին:

Երթուղին այսպիսին էր՝ Հարժիս-Ներքի շեն-Հարժիսի լիճ, որտեղից բարձրացանք կիրճի հարավային լեռնալանջը՝ մոտ 700-800 մ հեռավորության վրա գտնվող:

Հատկապես վերջին հատվածը դժվարանցանելի է, եւ մեծ ջանք պահանջվեց բարձրանալու  համար:

Մեզ ուղեկցում էին Հարժիս գյուղի մի խումբ երիտասարդներ՝ Հրայր Ղեւոնդյանի գլխավորությամբ (Արմեն Ավանեսյան-Ալեքսանյան, Սամվել Բաբայան, Մուշեղ Օհանջանյան):

Վերջին երեքը ձիերով էին, թեեւ Հարժիսի լճից դեպի բարձունք ձգվող ճանապարհն անանցանելի էր ձիերի համար (ձիերը թողեցինք լճի մոտակայքում):

Ձիերեից օգտվեցինք հետդարձի ճանապարհին՝ լճից մինչեւ Ներքի շեն, ապա՝ Հարժիս (միայն 5-րդ դասարանցի Սոֆի Լազարյան թոռնիկս էր, որ գերադասեց ամբողջ ճանապարհն անցնել ոտքով):

…Դղդղնածակ խորհրդավոր քարանձավի մասին լսել էի դեռեւս մանկության տարիներին:

Դղդղնածակ այցելած համագյուղացիներս պատմում էին, որ այնտեղ՝ քարանձավի խոռոչներում տեսել են մատյաններ, գորգերի եւ կարպետների կույտեր, որոնք փլվում-մոխրանում էին, երբ ձեռք էին տալիս:

Հետագայում, երբ արդեն սովորում էի պատմության ֆակուլտետում, իմ համագյուղացի Թանգի Հայրապետյանն այդ մատյաններից մի մասունք նվիրեց ինձ, իսկ ես՝ հնագիտության ճանաչված դասախոս Վարշամ Ավետյանին (դա A4 չափսի թղթի մեկ քառորդի չափ կտոր էր):

Գյուղի տարեցներն էլ պատմում էին, թե քարանձավը Տաթեւի վանքի ամենամեծ եւ ապահով ստորգետնյա գաղտնարանն է եղել կամ պատսպարանը:

Բայց տարիների ընթացքում քարանձավի ներսում փլվածքներ են գոյացել, ու հիմա հատուկ եւ մասնագիտացված արշավախումբ է պետք, որպեսզի ստորգետնյա այդ տարածքում կողմնորոշվենք, գնանք մինչեւ վերջ,  ճշտենք քարանձավի ներսի ճանապարհների ճյուղավորումները, անդունդները եւ խոռոչները:

Ասում են՝ Դղդղնածակը երկու մուտք ունի:

Մենք քարանձավ մտանք հյուսիս-արեւելյան մուտքից, որ գլխավոր մուտք է համարվում:

Երկրորդ մուտքը գտնելու համար անհրաժեշտ է, ներս մտնելուց հետո, ճամփա ընկնել աջ խոռոչով…

Մեզ ուղեկցող տղաներից Սամվել Բաբայանն ու Մուշեղ Օհանջանյանը գնացին այդ ուղղությամբ, բայց, ինչպես հետո պարզվեց, երկրորդ մուտքը չգտան: Գտան միայն մի փոքր անցք-լուսամուտ՝ հյուսիսահայաց ուղղությամբ, որտեղից լույսի ճառագայթներ էին թափանցում, իսկ ելք չկար: 

Մի պահ կորցրինք մեր երկու ուղեկցին եւ ստիպված Արմեն Ավանեսյան-Ալեքսանյանին խնդրեցինք որոնել նրանց:

Պարզվեց, որ նրանք քարանձավի աջ խոռոչում հայտնվել են չղջիկների «թագավորությունում» (չղջիկները գիշերային կաթնասուն կենդանիների կարգից են, որոնց առջեւի վերջավորությունները վերածվել են մաշկային թեւերի):

Հետո դադարեցրինք առաջխաղացումը, քանի որ չէինք վերցրել համապատասխան պարագաներ՝ թթվածին, լուսավորության միջոցներ, պարաններ, չէինք ձեռնարկել անվտանգության միջոցառումներ…

…Դղդղնածակ կոչվող քարանձավի հանդեպ հետաքրքրություն է առաջացել նաեւ աշխարհի տարբեր երկրներում:

Մի քանի ամիս առաջ էր, որ Մեծ Բրիտանիայից գիտական արշավախումբ եկավ Դղդղնածակ:

Ուսումնասիրության առաջին արդյունքները հրապարակվել են անգլիական թերթերում. առաջիկայում այդ հրապարակումներից մեկը կփորձենք թարգմանաբար ներկայացնել ընթերցողին:

Արշավախումբը կարողացել էր խորանալ մինչեւ 578 մետր՝ Տաթեւի ուղղությամբ:

Սակայն, ըստ մասնագետների, քարանձավն անկանխատեսելի է եւ, ամենայն հավանականությամբ, այն շարունակություն ունի:

Բրիտանացի քարանձավագետների պնդմամբ՝ Դղդղնածակը (արդեն հայտնի չափսերով) Հայաստանի տարածքում գտնվող երրորդ քարանձավն է՝ մեծությամբ:

Առաջինն Արջերի քարանձավն է , երկրորդը Մագելանի քարանձավն է:

Սակայն, ինչպես նշեցինք, ուսումնասիրությունների դեպքում կարող ենք ունենալ միանգամայն այլ պատկեր՝ քարանձավի չափսերի առումով:

Տիգրան Արմենյանի պնդմամբ, ով համագործակցել է բրիտանական արշավախմբի հետ, Դղդղնածակում գտել են կենդանական ոսկորներ, խեցեղեն, որոնք հանձնվել են հանրապետության հնագիտական կենտրոններին, որտեղ էլ դեռեւս այդ գտածոները գիտական մշակման ու գնահատականի չեն արժանացել:

Ի՞նչ ծագում ունի Դղդղնածակը:

Այդ առումով երկու կարծիք կա՝ ձեռակերտ եւ անձեռակերտ:

Մեր կարծիքով (առերեւույթ ստացած տպավորությունից)` դա ձեռակերտ քարանձավ է. նման ենթադրության տեղիք են տալիս՝ նախ՝ մուտքից դեպի ձախ ձգվող պատի հետքերը, ապա քարանձավի ներսի ճյուղավորումները, որ իսկական լաբիրինթոս են հիշեցնում, այնուհետեւ քարանձավի ներսի պատերի վրա (20-30 մ բարձրությամբ) փորված փոքր քարանձավները:

Հայաստանի քարանձավագիտական կենտրոնի նախագահ, ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանի կարծիքով՝ դա կարստային քարանձավ է՝ առաջացած երկրաբանական, քիմիական երեւույթների ազդեցությամբ:

Կարստային ասելով՝ Սամվել Շահինյանը նկատի ունի նախկին Հարավսլավիայի հյուսիս-արեւմուտքում (Իստրիա թերակղզուց հյուսիս) գտնվող, աշխարհի ամենանշանավոր քարանձավներից մեկի` Պոստոյնսկա-Յամա քարայրի տեսակը: Կարստ կամ Կրաս սարավանդի անունից առաջացած երեւույթ-քարանձավները (կարստային) ջրի եւ քիմիական պրոցեսների արդյունք են, ինչպիսին կարող է լինել նաեւ Դղդղնածակը:

Բոլոր դեպքերում այդ հարցի գիտական պատասխանը դեռեւս տրված չէ:

Իսկ ինչպե՞ս է ստուգաբանվում քարանձավի անունը՝ Դղդղնածակ:

Սամվել Շահինայնի կարծիքով՝ «Անվանումի արմատը, ամենայն հավանականությամբ, դաղդղան բառն է:

Դաղդղանը կախարդազարդ է, հմայիլ, թալիսման:

Դաղդղաններն օգտագործվել են հին Հայաստանում:

Հին հայերը համարում էին, որ դաղդղաններն իրենց մեջ գերբնական ուժ ունեն եւ պաշտպանում են մարդկանց չար աչքից, դժբախտություններից եւ սատանայից»:

Թե ինչով էր պայմանավորված քարանձավի՝ գերբնական ուժ ունենալը, կարելի է միայն ենթադրություններ անել:

***

Դղդղնածակից վերադարձանք մեծ տպավորությամբ:

Նաեւ՝ ափսոսանքով. կարելի է պատկերացնել, թե որքան զբոսաշրջիկներ կայցելեին առեղծվածային այդ քարանձավ, եթե նորմալ արահետ լիներ գոնե՝ Ներքի շենից մինչեւ լիճ եւ լճից մինչեւ քարանձավ, մանավանդ որ Դղդղնածակի ստորոտում է (Հարժիսի կիրճում) գտնվում Հարժիսի լիճը՝ Սյունյաց աշխարհի հրաշալիքներից մեկը, որ խոսակցության առանձին նյութ է:

Տարօրինակ է մեր հնագիտական հանրության վերաբերմունքը. Մեծ Բրիտանիայից գալիս-հասնում են Հարժիս՝ հետազոտության, իսկ հայաստանյան հնագետները նույնիսկ դրա տեղը չգիտեն:
 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար». Ադրբեջանում չեն հանգստանում

18.06.2026 14:18

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

18.06.2026 12:46

Բագրատ Զաքարյանի պարզաբանումը

18.06.2026 12:29

Ֆիդան. պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, երբ դրա համար համապատասխան պայմաններ ստեղծվեն»

18.06.2026 12:17

Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր խստացումներ է սահմանել միկրոբիզնեսի համար

18.06.2026 12:00

Իրանը շարունակում է չվստահել ԱՄՆ-ին և «մատը ձգանի վրա» է պահում. Ղալիբաֆ

18.06.2026 11:54

ԱՄՆ և Իրանի նախագահները ստորագրել են հրադադարի համաձայնագիրը․ Թրամփը չի բացառում հարձակման վերսկսումը

18.06.2026 11:50

ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների

18.06.2026 11:41

Գորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը

18.06.2026 10:56

Իրանն ու ԱՄՆ-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

18.06.2026 10:44

Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ «Միասնության թևերը» վարչական դատարան է դիմել

18.06.2026 10:41

ԱԹՍ–ները Մոսկվայի նավթավերամշակման գործարան են հասել. զանգվածային հարձակման մանրամասները

18.06.2026 10:38