Կամերային նվագախումբը իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով

12.11.2018 14:56
1209

Հայաստանի պետական կամերային նվագախումը, հարգելով իր հիմնադիր Զարեհ Սահակյանցի վառ հիշատակը, նրա հոբելյանին նվիրված համերգային ծրագրով ներկայացավ: Երեկոյին հանդես եկան ջութակահար Նիկոլայ Մադոյանը,  ալտահար և տրոմբոնահար Խուան Պարդոնը (Իսպանիա), քանոնահար  Նարեկ Կազազյանը, ֆլեյտահարներ Մարի Լալայանցը և Լիա Հարությունյանը, ալտահար Մաքսիմ Նովիկովը (Ռուսաստան):

Համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի պետական կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երաժիշտները և նվագախումբը համերգային ծրագրում  հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:

Ալտահար Մաքսիմ Նովիկովը, թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ  հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին: Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել: Ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովան»,-նշում է Մաքսիմ Նովիկովը:

Ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թվականներին եղել է Մոսկվայիկամերային նվագախմբի ջութակահար: 1958-ին վերադարձել է Հայաստան և ստանձնելՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: Եղել է իրհիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: ԶարեհՍահակյանցը իր վառ անհատականության և հեղինակության շնորհիվ կարողացավ իր շուրջըհամախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում Կամերային նվագախումբըձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի ևանվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում ևարտերկրի համերգասրահներում: Նա մահացել է 1986 թվականի հունվարի 6-ին Երևանում: Սահակյանցի թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներըժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝Կոնստանտին Բաղդասարյանը, Ռուբեն Ահարոնյանը, Արամ Ղարաբեկյանը:  

2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է նշանակվել ՎահանՄարտիրոսյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40