Կանադացի սենատորը իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և շնորհավորել Դավիթ Իշխանյանին

15.08.2023 15:30
740

Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակուսը օգոստոսի 14-ին շնորհավորական նամակ է ուղարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ։

Հուսակուսը մասնավորապես նկատել է` Իշխանյանի ընտրությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությանը պարտադրված դժվարին պայմաններում, երբ արցախցիները դիմակայում են Ադրբեջանի կողմից պարտադրված սովին, ինչպես նաև տնտեսական ու հումանիտար տարբեր դժվարությունների՝ շրջափակման սկզբից ի վեր։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Կանադացի սենատորն Արցախի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը համեմատել է ուկրաինական Հոլոդոմորում 1932-1933թթ․ խորհրդային քաղաքականության հետ՝ քննադատելով արևմտյան ժողովրդավարությունների կրավորական, եթե ոչ լուռ կեցվածքը։

Հուսակուսը նաև ընդգծել է Կանադայի կառավարության, ինչպես նաև միջազգային ամբողջ հանրության հստակ պահանջի անհրաժեշտությունը՝ ութ ամիս շարունակվող շրջափակման վերացման համար։ Կանադացի քաղաքական գործիչը արժևորել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը և դրանում տեղ գտած այն միտքը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս հարցը պետք է ներկայացնի միջազգային դատական ատյանների։

Հուսաքուսը նամակը եզրափակել է իբրև Կանադայի Սենատի անդամ՝ աջակցություն հայտնելով Արցախի Ազգային ժողովի իր գործընկերներին և անձամբ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև անվերապահ զորակցություն Արցախի ժողովրդին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01