Հենց «Թուրքական տնից» են աշխատում թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ. Վարուժան Գեղամյան

25.09.2024 11:56
673

1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։

«Կովկասյան պատ» ասելով նա նկատի ուներ Հայաստանը, որը ոչ միայն խոչընդոտ էր դեպի Արևելք ծավալման համար, այլև անվտանգության սպառնալիք էր Թուրքիայի արևելյան ճակատում։

Աթաթյուրքն ու իր զինակիցները չհասան լիարժեք հաջողության։ Սակայն այդ ժամանակ առկա քաղաքական նպատակները որևէ տեղ չանհետացան՝ սպասելով գործարկվելու հարմար առիթի։

Տարիներ անց առիթը եղավ։

2024 թ. սեպտեմբերին «Կովկասյան պատի» բանալիները այդ պատի անվտանգության պատասխանատուները փաթեթավորված ու ժպիտով հանձնում են Թուրքիային, որպեսզի վերջինս կարողանա ծավալվի թե՛ դեպի Արևելք, թե՛ ընդհանրապես դառնա գերակա ուժ տարածաշրջանում։

Վերջին ցանկության մասին է գրում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը նույնիսկ խոսուն վերնագրով գիրք է հրատարակել՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»։ Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող այդ գիրքը երեկվանից Հայաստանի դե-ֆակտո կառավարության սեղանին է։

Իսկ տեղը, որում «հանձնվում էին» բանալիները, կոչվում է «Թուրքական տուն» (Türkevi) և ծառայում է որպես Թուրքիայի արևմտյան քարոզչության (այդ թվում՝ հակահայկական քարոզչության) գլխավոր շտաբերից մեկը։ Հենց այդ տեղից են աշխատում թուրքերը հայկական համայնքների դեմ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, Արցախի հարցի դեմ, մեր դեմ։

Ահա այսպիսի պատմական ու դառը իրադարձություններ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան 

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40