Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

07.08.2026 10:45
307

Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ:

Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը և Թեմական խորհուրդը հանդես են գալիս սույն պաշտոնական հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական մարմինների կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու որոշումը, որն առնչվում է բացառապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին կարգապահական, վարչական և եկեղեցական իրավասության շրջանակին։

Սույն հայտարարությամբ վերահաստատում ենք մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և պետական օրինական իշխանությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայության օրինական ընտրված և օծյալ Սրբազան Հայրապետն է, որի հոգևոր ծառայությունն ու վարչական լիազորությունները կարգավորվում են Եկեղեցու սրբազան Ավանդությամբ, կանոններով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոնադրական կարգով։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածով ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև երաշխավորվում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Այս սկզբունքը համահունչ է նաև միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթներին, որոնք պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և պարտավորեցնում պետությանը ձեռնպահ մնալ դրանց ներքին կյանքին միջամտելուց։

Հետևաբար, եկեղեցական կարգապահության, նվիրապետական կառուցվածքի կամ հոգևոր կառավարման հարցերը քրեական կամ քաղաքացիական իրավասության դաշտ տեղափոխելու ցանկացած փորձ իրավական սահմանների անհիմն կիրառում է, որը հակասում է պետություն–եկեղեցի հարաբերությունների ձևավորված սկզբունքներին և խախտում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության սահմանադրական ու միջազգային իրավական երաշխիքները։

Որպես Կանադայի քաղաքացիներ՝ մի երկրի, որի իրավակարգը հիմնված է իրավունքի գերակայության, սահմանադրական սկզբունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, վերահաստատում ենք այն համոզմունքը, որ պետական իշխանությունները պարտավոր են հարգել կրոնական կառույցների ինքնավարությունն ու ներքին անկախությունը։ Եկեղեցու ներքին կառավարմանն առնչվող հարցերով Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը վտանգավոր նախադեպ է, որը կարող է խաթարել կրոնական ազատության իրավական պաշտպանությունը։

Մեր ժողովրդի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային լուրջ մարտահրավերների պայմաններում պետության կայունությունն ու ազգային համախմբվածությունը հնարավոր են միայն Սահմանադրության ոգուն ու տառին հավատարիմ մնալու, ինչպես նաև պետության և Եկեղեցու փոխադարձ հարգանքի ու ինքնավարության պահպանման պայմաններում։

Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու պետական և իրավապահ մարմիններին՝

  • դրսևորել իրավական ողջախոհություն և անհապաղ դադարեցնել եկեղեցու ներքին իրավասությանն առնչվող քրեական վարույթները,
  • անվերապահորեն պահպանել Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված սկզբունքները՝ հարգելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունն ու կանոնական կարգը,
  • վերահաստատել հանձնառությունը կառուցողական երկխոսությանը՝ ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իրավունքի գերակայության, ինչպես նաև հայրենիքում և Սփյուռքում ազգային միասնության ամրապնդման»,- ասված է հայտարարության մեջ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40