Կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է․ վարչապետի ուղերձը

08.03.2025 10:25
586

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով․

«Սիրելի՛ կանայք՝ տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր,

Շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Այս օրը Հայաստանում գարնան ավետաբեր է. մարտի 8-ին մեր երկիրը հեղեղվում է ծաղիկներով ու տոնական տրամադրությամբ: Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարեւորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է: Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երեւույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ:

Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետեւողական ներդրման հետեւանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության եւ աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու: Բայց կանանց ներուժի ներգրավումը՝ որպես մեր պետության զարգացման կարեւորագույն գործոն, իրապես արդյունավետ կլինի, եթե տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինեն, եւ ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում:

Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» եւ սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում: Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ, Մարտի 8-ը պետք է նաեւ հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին: Սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ: Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է: Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը: Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով»։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01