Կաննում Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել (լուսանկարներ)

28.10.2022 12:14
896

Հոկտեմբերի 26-ին Կանն քաղաքում Շառլ Ազնավուրի անվամբ արմավենիների ծառուղի է անվանակոչվել։ Շառլ Ազնավուրի զբոսուղին տանում է դեպի Հայոց ցեղասպանությանը և ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի անդամներին նվիրված հուշարձան։

Այս մասին տեղեկանում ենք Ազնավուր հիմնադրամից։ 

Զբոսուղու անվանակոչման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիկոլա Ազնավուրը, Կաննի հայերի միության անդամները, այլ հյուրեր։

Շառլ Ազնավուրը Կաննի կինոփառատոնի մշտական մասնակիցներից էր՝ թե՛ որպես դերասան, թե՛ որպես ժյուրիի անդամ։ Նա ամուր կապեր է ունեցել այս քաղաքի հետ և անգամ ստացել է Կաննի պատվավոր քաղաքացու կոչում։

«Այս իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական անգամ հարձակման է ենթարկվում, և սպառնալիքի տակ է նրա գոյատևման հարցը: Մենք չպետք է անտարբեր մնանք. ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չպետք է քողարկի այս իրողությունը։ Ես ցանկանում եմ ընդգծել մեր կապը, մեր հարգանքն ու աջակցությունը հայտնել Հայաստանին։ Մենք պետք է աջակցենք հայերին, որոնք ճնշման են ենթարկվում, և պաշտպանենք նրանց ամբողջականությունը»,- ասել է Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարը:

armtimes.com

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22