Կապան այցելեց Ռոզա Ծառուկյանը

22.08.2018 16:19
1312

2018թ.-ի օգոստոսի 21-ին ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն այցելեց մարզկենտրոն Կապան: Օրակարգային հարցերից էին հանդիպումը Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների բնակիչների հետ, տվյալ քաղաքներում եւ մարզում կանանց խորհուրդների նախագահների ընտրությունը եւ հասարակության հարցադրումներին պատասխանելը:

<<Հարգելի ժողովուրդ, մենք ոչ մի բան չենք ուզում, իմ խնդրանքը հետեւյալն է, որպեսզի ունենանք մենք Ազգային ժողովում պատգամավորների պատկառելի քանակ, որպեսզի կարողանանք այն գեղեցիկ ծրագրերը , որը կազմել է Ծառուկյան դաշինքը կյանքի կոչենք:  Շուրջ 3 տարի է այս ծրագիրը կա, բայց ինչքան քվեարկվում է Ազգային ժողովում դեմ են քվեարկում եւ չի անցնում: Մեր նպատակն է ստեղծել նորմալ, բարգավաճ երկիր, որովհետեւ Ձեզնից ցանկացած մեկը ինձանից լավ կին է եւ լավ մայր, ինչի պիտի չունենա աշխատանք, որ հետո գա դիմում գրի, որ ես քսան կամ երեսուն հազար  դրամով իրեն օգնեմ>>,- նշեց Ռոզա Ծառուկյանը:

Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների, Սյունիքի մարզի համար ընտրվեցին կանանց խորհուրդների նախագահներ, որից հետո ելույթներով հանդես եկան բնակիչները: Վերջիններս օգտվեցին առիթից, որ ներկա էր նաեւ Սյունիքի մարզպետը եւ  հարցեր ուղղեցին նաեւ նրան:

Վազգեն Դավթյանը Եղվարդ գյուղից էր, նրա հնչեցրած հարցը հրատապ լուծում պահանջողներից էր: Գյուղում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությամբ է նա բացատրում գյուղից երիտասարդների մեծ արտահոսքն ու չվերադառնալը:

<<Հարգելիներս, ընդհանուր առմամբ մարզում բազմաթիվ են խնդիրները,  եւ ջրի խնդիր եւ ասֆալտապատման, եւ տանիքների եւ վերելակների,  մենք հերթով անդրադառնալու ենք բոլոր հարցերին:  Կառավարության կողմից այս պահին առաջնային տեղ է տրվել խմելու ջրին, եթե տաս ասֆալտապատման ծրագիր կա, ինը ջնված է,  մեկն է թողնված, բայց խմելու ջրի հարցերը մտցված են եւ հրատապ են >>,- նշեց մարզպետ Կարեն Համբարձումյանը:

 

Ֆիզկուլտուրայի երկարամյա ուսուցչուհին էլ ներկայացրեց առողջական խնդիրները եւ խնդրեց պատգամավորների միջոցով քննարկել հարցը, թե ինչի համար են մանկավարժների ապահովագրությունները, եթե արդյունքում պարզվում է, որ հիվանդությոնների հիմնական մասը դասակարգված չեն եւ իրենք պարզապես չեն կարող օգտվել այդ ապահովագրություններից:

Աշխատանքի տեղավորումից  մինչև բուժսպասարկման հետ կապված հնչեցված հարցերից բոլորին էլ խոստացան հետամուտ լինել եւ պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում:

 kapan.in

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40