«Կապան» ԲԿ-ի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը խարդախությամբ հափշտակել է 830 հազար դրամ

09.06.2018 18:45
1799

Երեւան, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպք են բացահայտել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, նախնական քննությամբ պարզվել է, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300 հազար դրամ, նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245 հազար դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35 հազար դրամ՝ դարձյալ վիրահատության համար։ Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական  բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված եւ ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250 հազար դրամ` հափշտակելով ընդհանուր 830 հազար դրամ։ 

Դեպքերի հանգամանքները պարզվում են։ 

Քննությունը շարունակվում է։

9 հունիսի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40