Ինչո՞ւ են ներքաշել ԵՄ-ին, ինչո՞ւ են այնտեղ ներքաշում ԵԱՀԿ-ին. Լուկաշենկոն հայ-ադրբեջանական հակամարտության մասին

01.11.2022 14:27
1154

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակն հայ-ադրբեջանական սահմանին։ Պետության ղեկավարը խոսել է այս եւ այլ թեմաների մասին, որոնք վերաբերում են ՀԱՊԿ-ում տիրող իրավիճակին եւ պատմել է Բելառուսի դիրքորոշման ակունքների մասին, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

«Այս հակամարտությանը պետք է վերջ դնել (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ)։ Եվ Աստված մի արասցե, եթե մենք հակամարտություն հրահրենք տաջիկա-ղրղըզական սահմանին։ Դա նույնպես անթույլատրելի է։ Պետք է վերջ դնել դրանց։ Սա այն գործը չէ, որ մենք ՀԱՊԿ շրջանակում չկարողանանք դադարեցնել այդ հակամարտությունները։ Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք այդ հարցերը ՀԱՊԿ հերթական նստաշրջանուն»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը նախաձեռնել է մի քանի հարցեր ՀԱՊԿ աշխատանքի շրջանակում, որոնք այդ թվում վերաբերում են զանգվածային լրատվամիջոցներին, ճգնաժամային իրավիճակների կանխատեսումներին եւ արձագանքմանը։ «Հարցերը շատ են։ Եվ որպեսզի մեզ այնտեղ թղթե վագր չանվանեն կամ էլի մի ինչ-որ կերպ, մենք պետք է ակտիվանանք այստեղ։ Դե, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում աշխատել, Աստված իր հետ։ Բայց պետք է աշխատել նրանց հետ, ովքեր ցանկանում են աշխատել ՀԱՊԿ-ում, եւ մեկ անգամ եւ ընդմիշտ խփել երկաթբետոնե այն ցիցը կամ սյունը, որի շուրջ մենք բոլորս կպտտվենք եւ աշխարհին ցույց կտանք, որ կա նման ռազմաքաղաքական կազմակերպություն։ Ահա թե որն է Բելառուսի դիրքորոշումը։ Մենք սրա կողմնակիցն ենք։ Բայց առանց խաղերի եւ ՀԱՊԿ-ին ներքին քաղաքական ինչ-որ հարցեր լուծելու համար օգտագործելու։ Բոլորն այդ հարցերն ունեն, բայց ՀԱՊԿ-ը դրա համար չի ստեղծված»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նոյեմբերի երկրորդ կեսին նախատեսվող ՀԱՊԿ հերթական գագաթաժողովի նախօրեին նախագահն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վրա։ «Դու, այնուամենայնիվ, ինքդ ես եղել այնտեղ, տեսել, թե ինչ է կատարվում։ Եվ Միավորված շտաբի պետն է աշխատել։ Նրանք, այնուամենայնիվ, մասնագետներ են։ Օրինակ, երբ առաջարկվում էր այնտեղ ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, ես մտածեցի. իսկ ի՞նչ կա, որ, մենք Զասից ավելի ուժեղ մարդի՞կ ունենք այստեղ, Բելառուսում։ Նրանք, ի՞նչ է, ավելի լավ գլուխ կհանեն։ Ոչ միայն նրա համար, որ ես քեզ գովել եմ ուզում։ Դուք ներքաշված եք այդ գործընթացի մեջ, տեսնում եք, թե ինչ է այնտեղ կատարվում։ Դե, ուրեմն հետեւեք եւ զեկուցեք։ Ինչո՞ւ մեկ էլ այնտեղ ուղարկել ինչ-որ դիտորդներ Բելառուսից, Ռուսաստանից եւ այլն։ Ի՞նչ կա պտտվելու այնտեղ Ռուսաստանի շուրջ»,- ասել է պետության ղեկավարը։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանն արդեն միջնորդ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակի կարգավորման հարցում, եւ դա միանգամայն բավական է. «Պատերազմն ավարտվել է։ Պարզ է, թե ինչով է ավարտվել։ Կողմերը կողմնորոշվել են, որ իրենց միջնորդ է պետք։ Սա նորմ է, կլասիկա։ Բնականաբար, դա Ռուսաստանն է։ Դիմել են Ռուսաստանին։ Ռուսաստանն այնտեղ հարյուրավոր մարդիկ է ուղարկել։ Հիշում ենք, թե ինչպես էին ինքնաթիռները թռչում։ Ռուս սահմանապահները, ինչպես ասել է Պուտինը, սահմանի բոլոր տեղամասերում են։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ, թե՛ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այլն։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք։ Թող այդ ուղղությամբ աշխատեն։ Ես իզուր չասացի, որ որոշակի խաղ է գնում։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ, ինչու են այնտեղ ներքաշել Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին, եթե այնտեղ արդեն միջնորդ կա։ Եվ մի հատ էլ ՀԱՊԿ-ին այնտեղ պետք է ներքաշեն։ Կարծես անելու էլ ուրիշ բան չկա»։

https://news.am/

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23