Նոր տապալում և սաբոտաժ. ուր են գնալու օդիոզները. նոր խորհրդարանի պատկերը

29.10.2018 14:03
1127

Կլինի՞ ավելի քաղաքական նոր Ազգային Ժողովը, թե ոչ: Արտահերթ ընտրությանն ընդառաջ, ու նաև նոր Ընտրական օրենսգրքի քննարկման և ընդունման հերթական փորձի համատեքստում հաճախ է հնչում այդ հարցադրումը: Ընդ որում այն կապվում է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության , ընտրակարգի հետ անմիջականորեն, երբ ասվում է, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը կնպաստի ավելի քաղաքական խորհրդարանի ձևավորմանը, քան օրինակ ռեյտինգային «համեմունքով»-ը:

Արդեն պարզ է, որ արտահերթ ընտրությունը կանցկացվի հին օրենսգրքով: Ազգային ժողովում այսօր երկրորդ անգամ տապալվեց նոր օրենսգրքի ընդունումը, որով նախատեսվում էր չեղարկել ռեյտինգային ընտրակարգն ու անցնել այսպես ասած մաքուր համամասնականի: Այդպիսով, ընտրությունը կլինի ռեյտինգային ընտրակարգով: Պետք է սակայն խոստովանել, որ այստեղ ընտրակարգի դերակատարությունը կամ նշանակությունը փոքր ինչ չափազանցված է, երբ խոսվում է խորհրդարանի այսպես ասած քաղաքական բնույթի մասին:

Վերջին հաշվով, դիտարկենք իրավիճակ, երբ ընտրությունն անցկացվում է ռեյտինգային ընտրակարգով, բայց անցկացվում է իսկապես ընտրություն, այսինքն իշխանությունն ու իրավապահները երաշխավորում են, որ ընտրական գործընթացում կանխվելու է անօրինականության ցանկացած քիչ թե շատ նկատելի և ազդեցիկ փորձ: Ի՞նչ են անելու քաղաքական ուժերն այդ դեպքում, ու՞մ, ինչպիսի՞ գործիչների են առաջադրելու ռեյտինգային ընտրակարգում, որը արդարացիորեն բնորոշվել է թաքնված մեծամասնական: Առիթ ունեցել ենք մի շարք անգամներ ընթերցողի հետ քննարկելու, որ այդ համակարգը իր արատավոր էֆեկտով գործել է միայն քաղաքական հովանավորչության շնորհիվ, այլապես ինքնին որպես ընտրակարգ այդ ընտրակարգը ամենևին էլ սարսափելի չէ: Եթե կատարվում է ընտրություն և չկա քաղաքական հովանավորչություն՝ իշխանության փակ աչքերի տեսքով, ռեյտինգային ընտրակարգում տեղական, թաղային, փողային ռեսուրսների բացահայտ կիրառման իրողությունը չնկատելու, չկանխելու, չպատժելու տեսքով, ապա ընտրական գործընթացի մասնակից ուժի համար չկա ռեյտինագյին համակարգում այսպես ասած ապաքաղաքական, օդիոզ դեմքեր նշանակելու անհրաժեշտություն:

Ո՞վ է ձայն տալու այդ դեմքերին, կամ ո՞վ է թույլ տալու, որ նրանք իրենց բնորոշ անօրինական մեխանիզմներով հավաքեն իրենց ձայները, եթե իշխանությունը դա թույլ չտա: Ըստ այդմ, քաղաքական ուժը կամ ստիպված է լինելու ռեյտինգային ընտրակարգով առաջադրել քաղաքական դեմքերի, կամ չառաջադրել որևէ մեկին:

Մյուս դեպքում, երբ հարյուր տոկոս համամասնական է, որը արդեն թերևս տեսական դիտարկման հարց է և կարող է գործնականում քննարկվել արդեն հետընտրական օրակարգի տրամաբանության ներքո՝ կուսակցությունը ևս ստիպված է առաջադրել ցուցակ, որտեղ օդիոզ դեմքեր չկան՝ անկախ, թե որ տեղում կլինեն դրանք, որովհետև մամուլը դրանց մասին տեղեկատվությամբ կհանգեցնի նրան, որ հանրությունը ձայն չի տա այդ ցուցակին: Այդպիսով, գործնականում կարևոր է ինքնին ընտրության օրինականության երաշխավորումը, որ պետք է անի պետությունն ու իրավական համակարգը:

Ընտրակարգը ենթակա է լինելու այդ տրամաբանությանը, ինչպիսին էլ այն լինի, և հետևաբար քաղաքական խորհրդարանի ձևավորումը ուղիղ կապ ունի ընտրության օրինականության երաշխավորման, ոչ թե ընտրակարգի հետ: Ընտրության օրինականությունը կարծես թե կասկած չի հարուցում, իշխանությունն արդեն ՏԻՄ նշանակության, բայց բավականին մասշաբային ընտրությունների տեսքով արդեն ցույց է տվել, որ կարող է ապահովել անօրինականությունների կանխարգելում և լեգիտիմ ընտրություն: Բայց դա էլ ինքնին չի կարող երաշխավորել քաղաքական խորհրդարան, որովհետև Հայաստանում չկա ձևավորված քաղաքական դաշտ և համակարգ, չկա քաղաքական հասարակություն, հանրույթ: Հայաստանում շփոթում են քաղաքականցված հասարակությունը քաղաքական հասարակության հետ: Մենք ունենք քաղաքականացված, սակայն ոչ քաղաքական հասարակություն:

Ըստ այդմ մենք չենք կարող ունենալ քաղաքական խորհրդարան, եթե չկա հասարակություն-քաղաքական ինստիտուտներ ձևավորված համակարգն ու հաղորդակցային միջավայրը: Հայտնի չէ, թե մենք ինչ խորհրդարան կունենանք, ինչպես է հնարավոր բնորոշել այդ խորհրդարանը: Բայց, մի բան կարծես թե աներկբա է, որ կունենանք օդիոզ, քրեական և օլիգարխկիկ սեգմենտներից հնարավորինս ազատված խորհրդարան, և կարևորը՝ հանրայնորեն լեգիտիմ խորհրդարան: Դա արդեն շոշափելի քայլ է առաջ, արդեն ձեռքբերում է, ինչը սակայն չափազանց քիչ է, քանի որ ի վերջո մենք բոլորս պետք է հասկանանք, որ խորհրդարանն է իշխանության թիմ մեկ կառույցը և մանդատը, ոչ թե գործադիրը, հետևաբար ամենայն բծախնդրությամբ պետք է մոտենանք ոչ այնքան նախարարական պորտֆելներին, որքան պատգամավորական մանդատին: Պորտֆելը ի վերջո դրա հետևանքը կամ արդյունքն է լինելու:

1in.am

Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ HRW

22.09.2026 10:34

Մենք պետության տեր և քաղաքացի լինելու անսասան կամք ունենք. վարչապետի ուղերձը

21.09.2026 21:11

ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ

21.09.2026 14:04

Անկախության 35-րդ տարեդարձին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Բաղաբուրջի հուշահամալիրում

21.09.2026 12:29

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի անկախության 35–ամյակը

21.09.2026 12:23

Այս նշանակալից իրադարձությունը խորհրդանշում է հայերի՝ ազգային ու ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը. Լուկաշենկոյի ուղերձը՝ ՀՀ ժողովրդին

21.09.2026 12:21

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակման 35-ամյակի կապակցությամբ

21.09.2026 11:10

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2026 11:05

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ

21.09.2026 10:59

Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»

21.09.2026 10:54

ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը

21.09.2026 10:31

Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը․ Խաչիկ Ասրյան

21.09.2026 10:26