ՌԴ-ն ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով. Լավրովը` «թուրքական աշխարհի քարտեզի» մասին

01.12.2021 18:18
1218

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված «թուրքական աշխարհի քարտեզին», որում ընդգրկվել է Ռուսաստանի հարավային հատվածները, Արևմտյան Սիբիրը և այլ երկրների տարածքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դաշնության խորհրդի նիստում Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ևս կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով՝«ցեղակիցների» բնակության վայրին համապատասխան, և այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները:

«Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում ցեղակիցների հետ կապը պահպանելու մեջ: Եվ մենք  ևս ունենք այդպիսի տարածք մեր ցեղակիցների և մեր հայրենակիցների, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով՝ նրանց տալով տարբեր տոնայնություն: Դա, առաջին հերթին, ողջ հետխորհրդային տարածքն է, դա, իհարկե, ԽՍՀՄ ժողովուրդները ներկայացնող մեր հայրենակիցների հսկայական քանակն է Գերմանիայում, Եվրոպայի այլ երկրներում, Իսրայելում,ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում» - ասել է Լավրովը:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ալթայ երկրամասում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10