Կապան Ֆեստ 2026-ի պաշտոնական բացումը՝ հուլիսի 4-ին․ Կապանը կրկին դառնում է միջազգային երաժշտական կենտրոն

03.07.2026 15:22
295

Հուլիսի 4-ին պաշտոնապես մեկնարկում է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ Սյունիքի սրտում համախմբելով համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներին, երիտասարդ տաղանդներին և արվեստասեր հանդիսատեսին։

10 օր շարունակ Կապանը կապրի դասական երաժշտության, ստեղծագործական համագործակցության և մշակութային բացառիկ մթնոլորտով՝ վերածվելով միջազգային ճանաչում ունեցող աստղերի հանդիպման եզակի հարթակի։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը համախմբեց երաժիշտների, մշակութային գործիչների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի՝ ազդարարելով երաժշտությամբ և բարձր արվեստով լի օրերի սկիզբը։

Փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանն իր խոսքում ընդգծեց, որ առանձնահատուկ ջերմությամբ է ամեն տարի վերադառնում Կապան՝ նշելով, որ փառատոնն արդեն դարձել է ոչ միայն երաժշտական իրադարձություն, այլև յուրահատուկ մշակութային ընտանիք։

«Ամեն անգամ Կապան վերադառնալիս զգում եմ նույն ջերմությունն ու ոգևորությունը։ Այս տարիների ընթացքում փառատոնի մասնակիցները, մեր ամբողջ թիմը և, իհարկե, հանդիսատեսը միասին ստեղծել են այն բացառիկ արվեստային միջավայրը, որը “Կապան Ֆեստ”-ը դարձնում է յուրահատուկ։ Արդեն չորրորդ անգամ այստեղ հավաքվում են մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են դասական երաժշտությունը, հավատում արվեստի ուժին և ցանկանում են լինել այս ստեղծագործական մթնոլորտի մի մասը։ Մեզ համար ամենամեծ արժեքը հենց այս համայնքն է, որը ձևավորվել է փառատոնի շուրջ»,- նշել է Սևակ Ավանեսյանը։

«Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում Կապանում կհյուրընկալվեն աշխարհահռչակ մենակատարներ, կամերային երաժշտության հեղինակավոր արտիստներ։ Փառատոնի համերգային ծրագրերը ներառում են դասական, կամերային և ժամանակակից երաժշտության բացառիկ կատարումներ, ստեղծագործական համագործակցություններ և երաժշտական նոր ձևաչափեր։

Փառատոնի կարևոր բաղադրիչներից է «Կապան Ֆեստ Ակադեմիան», որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ընտրված երիտասարդ երաժիշտները մասնակցում են ինտենսիվ վարպետության դասերի, աշխատում միջազգային հեղինակություն վայելող արվեստագետների հետ և բեմ են բարձրանում նրանց կողքին։

Այս տարի ևս փառատոնի հատուկ իրադարձություններից է համաշխարհային ճանաչում ունեցող Florian Leonhard Fine Violins ընկերության բացառիկ ցուցադրությունը։ Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու լեգենդար վարպետներ Անտոնիո Ստրադիվարիուսի և Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի եզակի լարային գործիքներին, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության բացառիկ նմուշներ են։

«Կապան Ֆեստ 2026»-ի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի նաև «Վիեննական երեկո Կապանում» հատուկ ծրագիրը։ Դիմակահանդեսային մթնոլորտում անցկացվող այս բարձրաշխարհիկ միջոցառումը կմիավորի վիեննական վալսը, օպերային երաժշտությունը և ջազային կատարումները՝ ստեղծելով եվրոպական մշակութային ավանդույթների յուրահատուկ շունչ Կապանում։

Փառատոնի բոլոր համերգները բաց են հանդիսատեսի համար, իսկ կրթական ծրագրերին և վարպետության դասերին հնարավորություն ունեն մասնակցելու նաև երիտասարդ երաժիշտներ՝ որպես հյուր մասնակիցներ։ Այս բաց և ներառական ձևաչափը շարունակում է «Կապան Ֆեստ»-ը դարձնել բացառիկ մշակութային հարթակ՝ հասանելի լայն հանրության համար։

Փառատոնի գլխավոր գործընկերները Կապանի համայնքապետարանն է։ «Կապան Ֆեստ 2026»-ի կայացմանն աջակցում են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և բազմաթիվ այլ գործընկեր կազմակերպություններ ու աջակիցներ։

Կապան Ֆեստ»-ը վաղուց արդեն պարզապես երաժշտական փառատոն չէ։ Այն միջազգային մշակութային շարժում է, որտեղ միավորվում են փորձն ու երիտասարդությունը, ավանդույթն ու նորարարությունը, համաշխարհային արվեստն ու հայկական մշակութային ինքնությունը։

2026-ի ամռանը Կապանը կրկին ապրում է բարձր արվեստի կյանքով։

Բարի գալուստ՝ «Կապան Ֆեստ 2026։

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37