Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

01.05.2022 12:03
3611

Սիրելի՛ կապանցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1–ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն հպարտ գիտակցությամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի և բարեկեցության հիմնական աղբյուրը:

Ուստի, մաղթում եմ ձեզ ստեղծարար ու արժանապատիվ այնպիսի աշխատանք, որը շարունակաբար կխթանի ձեր ստեղծագործելու և ինքնազարգանալու մղումները և բարենպաստ պայմաններ կստեղծի ապահով կյանքի կառուցման և մեր համայնքի հզորացման գործում սեփական ներդրումն ունենալու համար:

Առիթը օգտագործելով՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել իրենց վստահված աշխատանքը և պարտականությունները լավագույնս ու մեծ պատասխանատվությամբ կատարող մարդկանց, որոնց նվիրումի շնորհիվ ապահովվում է մեր համայնքի բնականոն կենսագործունեությունը։

Եղե՛ք առողջ, գործունյա, երջանիկ, թո՛ղ աշխատանքի նկատմամբ սերն ու մոտիվացիան դառնան Ձեր իսկ հաջողության հիմնաքարը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02