Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը Հանքագործի եւ մետալուրգի օրվա կապակցությամբ

20.07.2025 11:51
726

Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և մեր տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ։ Ձեր նվիրված, պատասխանատու և գրագետ աշխատանքի շնորհիվ է, որ հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսության հենասյուներից մեկը։

Մեծ է հանքարդյունաբերության դերը նաև Կապանի սոցիալ-տնտեսական կյանքում։ Մեր քաղաքի զարգացման պատմությունը անբաժանորեն կապված է այս ոլորտի հետ և ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր Կապանը համարվում է հանքարդյունաբերական կենտրոններից։

Անկասկած, հանքարդյունաբերության ներկայությունն իր զգալի ազդեցությունն ունի քաղաքի տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, բնակչության կենսամակարդակի և համայնքի կայունության վրա։ Այդ պատճառով ոլորտի շարունակական զարգացումը, շրջակա միջավայրի պահպանմամբ ուղեկցվող պատասխանատու գործունեությունը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը կենսական նշանակություն ունեն Կապանի համար։

Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք ոլորտի շարունակական զարգացմանը:

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեր ընտանիքներին մաղթում ամենայն բարին, իսկ ձեզ` առողջություն, անվտանգ աշխատանք և արժանապատիվ կյանք։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40