Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

08.03.2025 12:02
637

Թանկագին մայրեր,

Սիրելի՛ կանայք, քույրեր և դուստրեր

Այսօր իմ ջերմ շնորհավորանքն եմ փոխանցում Ձեզ՝ Մարտի 8-ի տոնական առիթով։

Կանանց միջազգային տոնը նույնպես, ինչպես միշտ, ընկալում ենք իբրև մայրության և արարումի, գեղեցկության և սիրո տոն։

Կնոջ դերը միշտ էլ արժևորվել է մեր կյանքում։ Բազմադարյա պատմությամբ է վկայված հայ կնոջ դերը մեր ժողովրդի առաջընթացի, հոգևոր արժեքների պահպանման, ինչպես և հայրենիքի պաշտպանությանը սպառնացող մարտահրավերների դիմագրավման մաքառումներում։

Տոնական այս օրը հիշում ենք, որ մեր համայնքի բնականոն ընթացքը, ստեղծագործ աշխատանքի չխամրող ոգին, արժանապատիվ պահվածքը մեծամասամբ պայմանավորված է ձեզնով։

Տեսնում ենք ձեր նվիրական գործունեությունը կրթության և առողջապահության, տնտեսության և հոգևոր–մշակութային կյանքում, մեր ընթացքի ամենատարբեր բնագավառներում։

Բայց, նախևառաջ, հիանում ենք ձեր անմնացորդ ջանքերով՝ միտված հայ օջախի պահպանմանն ու ամրապնդմանը, մեր ազգային ու քրիստոնեական արժեքները նորոգ պահելուն։

Չափազանց կարևոր է ձեր աջակցությունը մեր բոլոր ձեռնարկումներին, որոնք ուղղված են հանրապետության հարավային մայրաքաղաք Կապանն ավելի բարետես, ավելի բարգավաճ ու կենսունակ պահելուն, ինչը ողջունում ենք և բարձր գնահատում։

Ձեր այդ կեցվածքով, ձեր ստեղծարար ներկայությամբ ուժ և կորով եք ներարկում բոլորիս, շարունակում մնալ ներշնչանքի աղբյուր։

Խորապես համոզված եմ նաև, որ ձեր ու համայնքապետարանի միջև համագործակցությունն ու գործընկերությունն արդյունավետ շարունակություն է ունենալու, որ մեր համատեղ ու հետևողական աշխատանքով աստիճանաբար լուծվելու են մեր առջև ծառացած խնդիրները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ Մարտի 8-ի առթիվ։

Թո՛ղ գարնան ու գեղեցկության այս տոնը կապանցիներիս բերի հավելյալ լույս, փոխադարձ սեր և հարգանք, հայրենի մեր եզերքին հետայսու նույնպես նվիրվելու վճռականություն։

Թո՛ղ ձեր ուղեկիցներն այսուհետ լինեն խաղաղությունն ու բարօրությունը, սերն ու միասնությունը։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53