ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2022 12:11
1115

Հարգելի՛ համայնքային ծառայողներ,
Կապան համայնքի ավագանու անդամներ,
ՏԻՄ համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում այսօր նշվող Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Շուրջ 26 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ՏԻՄ համակարգը և այս ընթացքում զգալի առաջընթաց արձանագրելով՝ ապացուցել իր կենսունակությունն ու անհրաժեշտությունը։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք կայուն, բոլորի համար թափանցիկ, տեսանելի աշխատելաոճով, նոր իրողություններին դիմագրավելու պատրաստ և ոտքերի վրա ամուր կանգնած, բայցև անընդհատ զարգացող և կատարելագործվող տեղական ինքնակառավարման համակարգ, որը դեռ նորանոր վերելքներ պետք է հաղթահարի։
Իհարկե այս ամենը հնարավոր չէր լինի առանց տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ամենօրյա հետևողական և նվիրված աշխատանքի, քանի որ ոլորտում աշխատելը նախևառաջ արհեստավարժություն և մեծ պատասխանատվություն է պահանջում, պատասխանատվություն բնակիչների առջև, ովքեր կյանքի որակի բարելավման հույս և ակնկալիք ունեն, որը առաջին հերթին կապում են հենց տեղական իշխանությունների հետ:
Ուստի, նոյեմբերի 10-ը յուրատեսակ հիշեցում է, սկսած համայնքի ղեկավարից, ավագանուց, մինչև համայնքի վերջին բնակիչը, որ համատեղ ուժերով կառուցենք և շենացնենք մեր ծննդավայրը, այսօրվա բոլոր մարտահրավերներն ընդունենք հաղթահարելու վճռականությամբ և միասնական մոտեցմամբ։
Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ համբերատարություն, տոկունություն, ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքները լիարժեք և արդյունավետ իրականացնելու գործում:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22