ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2022 10:49
1289

Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներ

Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Այն տոն է բոլորիս համար, քանի որ յուրաքանչյուրիս ճակատագրի, որպես մարդ և քաղաքացի կայացման, անհատականության ձևավորման և, ի վերջո, գիտելիքներ ստանալու մեջ անուրանալի և անփոխարինելի է ձեր դերակտարումը: Կրթելով ու դաստիարակելով սերունդներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ՝ դուք դնում եք երաշխավորված ապագայի հիմքը։

Այսօր, առավել քան երբևէ, Ձեր սերն ու գիտելիքը, ստեղծագործական ունակություներն ու հմտությունները, հարուստ կենսափորձը, ինչպես նաև հոգատարությունն ու ներողամտությունը խիստ անհրաժեշտ են առկա մարտահրավերներին դիմագրավելու և այս իրադարձություններով հարուստ կյանքի ընթացքի մեջ սերունդների հայեցի դիմագիծը պահպանելու դժվարին ու պարտավորեցնող գործում։

Տոնի առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով նպաստել սերունդների կրթման կարևորագույն գործին:

Սիրելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով այս տոնական օրվա կապակցությամբ, մաղթում եմ ամուր առողջություն, անսպառ եռանդ, ըստ արժանվույն գնահատված լինելու բավականություն և ձեր սաներով հպարտանալու բազում առիթներ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12