Հայրենիքի պաշտպանն ապրում է այնքան, որքան նրան հիշում են

03.11.2017 15:11
1760

Հայրենի եզերքի պաշտպանության համար Արա Կոստանդյանը հատուցեց սեփական կյանքով՝ ընդամենը 27 գարուն բոլորած: Երբ Կապանի սահմաններին սկսեցին զինված ընդհարումները, նրա կայացրած որոշումը չուշացավ: 1992 թվականի հունիսի 17-ից Արան արդեն հայրենի սահմանների պաշտպանների հետ էր: Առաջին մարտական մկրտությունը ստացավ Օռած քարում, այնուհետեւ եղան նոր մարտեր՝ մեկը մեկից բախտորոշ ու անզիջում՝ Ղազանչի, Ջամբար, Սրաշեն, Տրիցատի, Զանգելան, Հորադիզ: Ազատամարտիկի կյանքն ընդհատվեց Հորադիզի մատույցներում 1994-ի հունվարի 9-ին…


Արա Կոստանդյանի 50-ամյակի առթիվ քրոջ՝ Թագուհի Կոստանդյանի ջանքերով լույս է ընծայվել մի գրքույկ, որն ամփոփում է 1994-1999 թվականներին ըստ ժամանակագրության զոհված ազատամարտիկի մասին թերթային հրապարակումները, էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած նյութերը, փաստաթղթեր: Թերթային մի հրապարակման վերնագիրն ընտրվել է այս գրքույկի վերնագիր՝ «Մարտերում թրծված կենսագրություն, որ, ավա՜ղ, կարճատեւ եղավ… »:


Գրքույկի շնորհանդեսը տեղի ունեցավ Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում, որին մասնակցում էին զոհվածի հարազատները, մտերիմները, մարտական ընկերները, նաեւ նրանք, ովքեր չէին հասցրել ճանաչել հայրենիքի պաշտպանին:


Թանգարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Աստղիկ Հակոբյանը ներկայացրեց ազատամարտիկի կյանքն ու մարտական ուղին, զինակիցների՝ Արամ Տիգրանյանի, Թաթուլ Հարությունյանի, Լյովա Գասպարյանի, Սենիկի, Պախանի, մյուսների հուշերը, Արայի մտքերից նաեւ հրամանագիր, ըստ որի՝ հայրենիքի մատուցած ծառայության համար հանրապետության նախագահի 2000թ. սեպտեմբերի 18-ի հրամանագրով Արա Կոստանդյանը պարգեւատրվել է Արիության մեդալով: Բանախոսն իր զեկուցումն ավարտեց Մոնթե Մելքոնյանի խոսքերով. «Աշեք աս տղաքին: Ասոնք առանց կասկածանքի ըսած, ազգի հերոս են, Հայաստանի նոր պատմության զինավառ կերտողներ»:


Հուշերով եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան Բեխի թաղային լիազոր Ռաֆիկ Հայրապետյանը, Արայի մարտական ընկեր Գալուստ Ջհանգիրյանը, դպրոցում նրան դասավանդած ուսուցչուհի Լենա Գաբրիելյանը, Կապանի N1 դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Օհանջանյանը, ում դասարանն անվանակոչված է Արա Կոստանդյանի անվամբ: Գրքույկի բովանդակությանն անդրադարձավ երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, ով կարեւորեց նման գրքույկներ ստեղծելու նախաձեռնությունը՝ Կապանի ազատամարտի պատմությունը ստեղծելու գործում: Միջոցառման կազմակերպիչներին երախտագիտության խոսք հղեց զոհված ազատամարտիկի քույրը, ով նույնպես այն միտքը հայտնեց, որ տակավին պիտի գրվի Կապանի ազատամարտի պատմությունը նաեւ այն կռված տղաների հուշերի հիման վրա, ովքեր ապրում են մեր շարքերում:
«Ընկած տղերքն օրինակ են մեզ համար, օրինակ սերունդ կրթելու եւ դաստիարակելու, մարդկային կեցվածք ձեւավորելու գործում, հայրենիքի նկատմամբ վերաբերմունք դաստիարակելու իմաստով: Նրանցով ենք մենք վերագտնում մեր հայկականությունը: Իրապես թող վարակիչ դառնան բոլորի համար զոհված տղաների սխրանքները, եւ շարունակական լինեն նման միջոցառումները: Բոլորս պարտավոր ենք հիշել նրանց եւ պարտական ենք բոլոր նրանց, ովքեր «մահ իմացյալը» սրտում կերտեցին այս օրը», - շնորհանդեսի ավարտին ասաց Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը:


Շնորհանդեսին հնչեցին հայրենասիրական երգեր: Ելույթներն ուղեկցվում էին Արայի մասին պատմող լուսանկարների ցուցադրությամբ: Նման միջոցառումները գալիս են հաստատելու ճշմարտությունը, որ հայրենիքի զինվորն ապրում է անքան, որքան նրան հիշում են:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08