Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը գրադարանավարի օրվա առթիվ

07.10.2025 14:02
429

Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, գրադարանային գործի հարգելի՛ մասնագետներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։ Ամեն տարի այս օրը մեզ յուրահատուկ առիթ է ընձեռում կարևորելու գրադարանների դերն ու նշանակությունը, և հատկապես գնահատելու գրադարանավարի մասնագիտությունը՝ մատաղ սերնդի կրթության ու համակողմանի զարգացման ապահովման, ինչպես նաև հասարակության բոլոր անդամների մոտ բարձրաճաշակ գրականության հանդեպ հետաքրքրության ձևավորման գործում:

Ձեզ՝ գրադարանավարներիդ է վստահված ընթերցողի նախասիրությունները բավարարելու, գրքի և ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու, ընթերցող–գրադարան կապը ստեղծելու, ամրապնդելու առաքելությունը։ Գրադարանավարի ճիշտ ուղղորդումով է, որ ընթերցողը կարողանում է կողմնորոշվել տեղեկատվության հսկայական հոսքի մեջ և գտնել իր հետաքրքրություններին ու պահանջներին համապատասխան գրականությունն ու գրքերը:

Լիահույս եմ, որ նույն հոգատարությամբ և բարձր պատասխանատվությամբ շարունակելու եք կատարել Ձեր պատասխանատու աշխատանքը՝ աջակցելով ընթերցողին, տարածելով գիտելիք և զարգացնելով մեր համայնքի հոգևոր-մշակութային կյանքը։

Իսկ համայնքապետարանը, իր հերթին, շարունակելու է գրադարանների արդիականացմանն ուղղված ծրագիրը՝ նպատակ ունենալով ապահովել ոչ միայն ընթերցողների համար ժամանակակից, հարմարավետ և տեխնիկապես հագեցած միջավայր, այլև ստեղծել գրադարանավարների համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ՝ նպաստելով նրանց արդյունավետ գործունեությանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անսառ եռանդ և նորանոր հաջողություններ:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34