Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

21.09.2024 11:07
585

Սիրելի՛ կապանցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-ամյակի կապակցությամբ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Այդ պատմական քայլով հայ ժողովուրդը արտահայտեց իր հավաքական կամքը, միասնականորեն ընտրեց անկախության ուղին՝ ամրագրելով իր իրավունքը լինել ազատ ու ինքնիշխան: Դա դժվարին ու ցավոտ ճանապարհ էր, որ հայ ժողովուրդն անցել է ծանր փորձություններով ու դժվարություններով, ունեցել անդառնալի կորուստներ, որոնք առավել արժեքավոր են դարձրել անկախության նվաճումը։

Ցավոք, մեր հայրենիքի համար բարդ այս ժամանակաշրջանում, անկախության տոնը նոր իմաստ և բովանդակություն է ստացել. Այն այլևս միայն ուրախության ու հպարտության օր չէ, այլ անցած ուղու արժևորման ու վերագնահատման ևս մեկ առիթ։ Պետք է գիտակցենք, որ անկախությունը նախևառաջ ամենօրյա պատասխանատվություն է և տեր կանգնելու պատրաստակամություն՝ թե հաղթանակներին ու պարտություններին, և թե ձեռքբերումներին ու բացթողումներին: Բավական չէ միայն անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, որպեսզի անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն, մանավանդ, որ այն ձեռք է բերվել հայոց հավաքական կամքի, ինչպես նաև անմահացած հայորդիների արյան գնով:

Այսօր, ինչպես երբևէ, անկախության պահպանման գործում յուրաքանչյուրս անփոխարինելի դերակատարություն ունենք։ Ամեն մեկս իր տեղում, իր կարողությունների շրջանակում կարող է ու պետք է նպաստի մեր պետականության ամրապնդմանը, մեր ինքնության ու ազգային արժեքների պահպանմանը՝ հանուն վաղվա օրվա նկատմամբ հավատքի վերականգնմանը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և ուժ՝ մեր հայրենիքի հզորացման ճանապարհին։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01